«Հետողորմյա» ցուցմունքից հետո
ՀասարակությունՄիսակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս քննչական կոմիտեում գործ էր հարուցվել հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ: Գործը հարուցվել է ոստիկանական նախկին բարձրաստիճան պաշտոնյաններից մեկի ՝Վլադիմիր Գասպարյանի դեմ՝ Արթուր Հարությունյանի՝ նույն Պալաչի դիմումի համաձայն: Քննչական կոմիտեում այս գործի հանգամանքներն արդեն իսկ պարզվում են, սակայն այսօր մամուլում տարածվեց բավականին զավեշտալի մի հարցազրույց, որտեղ Պալաչը ասում է իբր քննչական կոմիտեում իր ներկայացրացից սխալ եզրակացություններ են արել:
Պալաչը ավելի շատ հայտնի է «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ուղևորափոխադրական ընկերությունների շուրջ ստեղծած սկանդալով, մասնավորապես՝ այն հանգամանքով, ինչպես տարիներ առաջ միտումնավոր կերպով ինքասնանկ եղավ: Հիմա այդ գործի հետ կապված նոր հանգամանքներ են պարզվել և մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետին: Սակայն Պալաչը իր այսօրվա տված հարցազրույցում փորձում է դիտավորյալ սլաքները այլ կողմ ուղղել՝ մասնավորապես անհիմն կերպով վերստին շահարկելով Գագիկ Ծառուկյանի անունը:
Նրա այս քայլը իրականում զավեշտալի է, քանզի քննչական կոմիտեում քրգործը հարուցվել է ըստ տված ցուցմունքի և ոչ թե օդի մեջ, ասել է թե՝ անհիմն: Ինչևէ քրգործը արդեն հարուցված է և քննչականում աշխատանքների ավարտից հետո, սպասենք հանրության պահանջին, իմանալու թե ով է եղել ցուցմունք տվողը