Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանում Նեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներ Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան


Թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Հասարակություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

Եվրոպական միության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ էր ՀՀ-ԵՄ հարաբերություններն առավել խորացնելու եւ Հայաստանում բարեփոխումների շարունակականությանն աջակցելու հարցում: Համաձայնագրի կիրարկումն ինքնին բարեփոխումների իրականացման հարթակ է, որը համահունչ է կառավարության ծրագրին եւ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգին:

Ես տեղյակ եմ, որ ներկայումս հանձնաժողովի հիմնական խնդիրը ճանապարհային քարտեզի մշակման գործընթացի համակարգումն է, եւ այդ նպատակով վերջին ամիսներին հանձնաժողովի կողմից քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության ոլորտների: Գիտեմ, որ եվրոպական կողմին է տրամադրվել Համաձայնագրի՝ ժամանակավորապես ուժի մեջ մտած դրույթների կիրարկման ճանապարհային քարտեզը: Խնդրում եմ շարունակել աշխատանքները եվրոպական կողմի հետ այդ քարտեզում ներառված միջոցառումները համաձայնեցնելու ուղղությամբ:

Հանձնաժողովի աշխատանքների եւ դրա արդյունքների վերաբերյալ ինձ պարբերաբար զեկուցում է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Կոչ եմ անում առավել ակտիվ աշխատել Համաձայնագրի կիրառման գործընթացների ուղղությամբ, քանի որ թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ:

Այժմ ես ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել այսօրվա օրակարգային հարցերի քննարկման գործում, իսկ ես, կարեւորելով ԵՄ-ի հետ տարվող աշխատանքները, պարբերաբար մասնակից կլինեմ հանձնաժողովի աշխատանքներին եւ կհետեւեմ գործընթացներին»:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, վստահեցնում եմ, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի օրակարգը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օրակարգն է, եւ անկախ նրանից, թե մենք ինչ կազմով եւ ինչ ինտենսիվությամբ ենք աշխատում այս ուղղությամբ, խնդրում եմ ի գիտություն ընդունել եւ հաշվի առնել, որ մենք պարբերաբար նրան զեկուցում ենք ընթացքի մասին, եւ ըստ էության, պարոն Փաշինյանի ընկալումն այն է, որ սա նախ եւ առաջ մեր բարեփոխումների օրակարգն է»:

Նիստում քննարկվել են տեղեկատվական հասարակության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էլեկտրոնային հաղորդակցության եւ նույնականացման ուղղություններով կատարվող աշխատանքներին:

* * *

2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը 2018 թ. հունիսի 1-ից մասնակի ուժի մեջ է մտել, եւ այս պահին գործում է Համաձայնագրի դրույթների շուրջ 80 տոկոսը:

Մնացած դրույթներն ուժի մեջ կմտնեն Եվրոպական միության երկրների խորհրդարանների կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելուց հետո: Այս պահին ԵՄ 28 երկրներից Համաձայնագիրն արդեն վավերացրել է 8 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Լյուքսեմբուրգը եւ Դանիան:

ՀԸԳՀ-ն համապարփակ եւ հավակնոտ երկկողմ համաձայնագիր է, որը ներառում է քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցություն: Համաձայնագրի նպատակներից են ամրապնդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ երկխոսության շրջանակները՝ խթանելով կողմերի միջեւ սերտ հարաբերությունների զարգացումը, աջակցել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության եւ քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը, հաստատել առեւտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն:

Համաձայնագիրը ներառում է հետեւյալ հիմնական ոլորտները՝

• Արդարադատություն

• Անվտանգություն

• Տնտեսություն, գյուղատնտեսություն եւ ենթակառուցվածքներ

• Շրջակա միջավայր եւ կլիմա

• Սպառողների շահերի պաշտպանություն

• Միգրացիայի հարցեր

• Տեղեկատվական հասարակություն

• Սոցիալական քաղաքականություն

• Կրթություն եւ գիտություն

• Մշակույթ

• Առողջապահություն

• Տարածքային զարգացում

• Վիճակագրություն:

2018թ. հուլիսի 2-ի ՀՀ վարչապետի թիվ 906-Ն որոշմամբ ստեղծվել է Համաձայնագրի եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից վերջին ամիսներին քննարկվել են տարբեր ոլորտների միջոցառումներ, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի, բնապահպանության եւ այլ ոլորտների վերաբերյալ:

Հայկական կողմի մշակած ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզը, որն արդեն իսկ տրամադրվել է Եվրոպական կողմին համաձայնեցման, բաղկացած է երկու մասից. առաջին՝ առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցեր, իսկ երկրորդ՝ ոլորտային համագործակցություն, որը ներառում է մի շարք ոլորտներ, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, հարկման, արդարադատության, միգրացիայի, գյուղատնտեսության, սպառողների պաշտպանության ոլորտներ: ՀՀ-ԵՄ ՀԳԸՀ ճանապարհային քարտեզն այս պահին ներառում է միայն այն դրույթների կիրարկմանն ուղղված միջոցառումները, որոնք ժամանակավորապես ուժի մեջ են մտել:

2018թ. նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԸԳՀ-ով նախատեսված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը։ Գործընկերության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության կողմից կազմված ճանապարհային քարտեզի նախագիծը: Եվրոպական կողմը գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես ՀԸԳՀ իրականացման համար լավ մեկնակետ:

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան
Ամենադիտված