40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է Արտակարգ դեպք Երևանում Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում


Ընտրական «գամբիտ»

Քաղաքականություն

Ընտրություններից հետո սկսվում է բուն քաղաքական կյանքը` խորհրդարանի ու կառավարության կազմավորումը: Դեկտեմբերի 16-ին ԿԸՀ-ն հայտարարեց, թե ովքեր են մանդատ ստանում. ըստ այդմ՝ ՔՊ-ն կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ն` 18:

Նշենք, որ վարչապետի հարց չկա, կա նախարարների հարց. փաստացի՝ նախարարներն ուզում են պատգամավոր դառնալ: Կես տարվա աշխատանքից շատերը հասկացել են, որ մի կողմից ուժից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է վտանգը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը և կկորցնեն պորտֆելը։ ԱԺ պատգամավորի կարգավիճակը ընտրագույն է` ուշադրության կենտրոնում են, անընդհատ գնում են գործուղումների, ստանում են բարձր աշխատավարձ և ունեն 0 պատասխանատվություն:

Փորձագետները տագնապի ազդանշան են բարձրացնում, որ «Իմ քայլին» խորհրդարանում կոճակ սեղմելու գործառույթին է ընծայվելու ու այլ անելիք չունի՝ ինչպես ժամանակին՝ նախկինները: Սկիզբը խոստանում է հետաքրքիր լինել. երբ մանդատները ստանան, սկսվելու է խորհրդարանում պաշտոնների բաշխումը` նախագահի ու փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների ընտրությունները, միջազգային կառույցներում Աժ պատվիրակությունների ու բարեկամության խմբերի կազմավորումը, խմբակցությունների ղեկավարների ընտրությունը: Դրսից հետաքրքիր են միայն նախագահ+փոխնախագահներ+հանձնաժողովների նախագահների ընտրությունները, ներսում այս գործընթացները մինի սկանդալներ ու մինի պատերազմներ են հարուցելու կուսակցությունների ներսում ու շուրջբոլորը:

Արդեն հայտնի է, որ Աժ նախագահի հիմնական թեկնածուն Արարատ Միրզոյանն է, փոխնախագահներինը` Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: ԲՀԿ նախագահը խոստանում է ժողովրդի ձայնը լինել` հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը: Ակնհայտ է, որ կոալիցիա չենք ունենալու: ՔՊ-ն ԱԺ-ում ունի մեծամասնություն և որևէ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի տեսնում: Ընտրություններից առաջ Փաշինյանն ասել էր, որ լինելու են ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային փոփոխություններ: Առայժմ ապագա կառավարությունից հայտնի են երկու նախարարների անունները` Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան:

Մյուսներն անհայտ են, ինչպես նախարարությունների թիվն ու անվանումները: Թեպետ ստեղծված պայմաններում դա պայմանականություն է, միևնույնն է, բոլոր դերերում լինելու է Նիկոլը ու բոլոր պահանջները ներկայացվելու են նրան` թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարությունում: Նույնիսկ Չարենցավանի 3-րդ դպրոցում: Ի՞նչ է կատարվում արտախորհրդարանական դարձած կուսակցություններում: Փորձագետների կարծիքով` ՀՀԿ-ին մնում է արտախորհրդարանական ընդդիմություն դառնալը, բայց նվազագույնը կես տարի ՀՀԿ-ն չի կարող համախմբել իշխանությունից դժգոհ քաղաքական ուժերին` գործում է հետհեղափոխական էյֆորիան, որը կարգելի ՀՀԿ-ի հետ համագործակցել:

Իսկ հետո «կյանքը կդառնա ՀՀԿ-ի կողմնակից»` թանկացումները, թերացումները, ու այլևս ՔՊ-ն չի կարողանա ասել, որ մեղավորը ՀՀԿ-ն է: ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ սկսել է «Մերժել Նիկոլին» պայքարը. նույն վիճակում է ՀՅԴ-ն: Ստացվում է, որ ունենում ենք մի իրավիճակ, երբ փաստացի ՔՊ-ի ուսերին է մնալու Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, ազգային անվտանգության ապահովումը, տնտեսական հեղափոխությունը ու պարզապես երկիրը պահելը: Այդ հարցերը չեն լուծվում «խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, համբուրում եմ ձեզ» հայտարարություններով:

Պոպուլիզմն ընտրություններից հետո գործելու է ՔՊ-ի դեմ, որ բախվելու է էյֆորիայի հակառակ կողմին՝ պահանջների տեսքով` բումերանգը իրենք են նետել, իրենց էլ վերադառնալու է:

Հ.Գ. Դեկտեմբերի 10-ից Նիկոլ Փաշինյանը ստանում էր շնորհավորանքներ. առաջինը Վրաստանն էր` նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, երկրորդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էր, նույն օրը` պետդեպարտամենտն ու ԵՄ-ն, Իրանը, անգամ Մեծ Բրիտանիան, որ խառն է բրեկզիտով: Նույնիսկ Ժիրինովսկին Պետդումայում հիշեց «ուսապարկով տղային», որ քայլում էր ու քայլում` մինչև հասավ հնաբնակներին վտարելուն, իսկ Պուտինը, Մեդվեդևը, ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ որևէ երկիր նրան դեռ չի շնորհավորել:

Դա եվրասիական տարածքի համախտանիշ է, որ վկայում է ՀՀ-ում կատարվող իրադարձությունների նկատմամբ խորթությունն ու իշխանափոխության սպասումը, երբ կվերադառնան «յուրայիններն» ու իրենց նմանները:

Աղասի Առաքելյան

40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում
Ամենադիտված