ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Ով կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա 1 օրով ջրամատակարարումը կդադարեցվի Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց


Ի՞նչ կա ուղտերի սապատների մեջ

Life

Մենք գիտենք, որ...

Ուղտերը իրենց սապատներում ջուր են կուտակում, որպեսզի կարողանան դիմանալ անապատում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ուղտերի սապատներում ճարպ է կուտակված:

Ուղտերը շատ դիմացկուն կենդանիներ են, սրանց քաշը հասնում է 500–800 կիլոգրամի, ապրում են մինչև 40 տարի: Այս կենդանիները լավ հարմարված են դաժան և անջուր միջավայրում՝ անապատում ապրելուն: Հաստ կաշին և խիտ մորթին պաշտպանում են ուղտին ինչպես ցերեկվա արևի այրող ճառագայթներից, այնպես էլ գիշերվա ցրտից: Ունեն հրաշալի տեսողություն, կարող են մարդուն տեսնել մի քանի կիլոմետր հեռավորությունից, կամ էլ երկնքում նկատել անձրևային ամպերի ուղղությունը և շարժվել այդ ուղղությամբ այն հույսով, որ կընկնեն անձրևի տակ: Ուղտերը նաև հրաշալի հոտառություն ունեն. նրանք թարմ խոտի և խոնավության առկայությունը հոտառությամբ զգում են 40–60 կիլոմետրից: Ուղտերը չեն քրտնում և քիչ քանակությամբ հեղուկ են կորցնում արտաթորանքի հետ: Ուղտերը ջրի պաշարներ ունենում են ներքին օրգաններում, մասնավորապես ստամոքսի պատերի մեջ: Շնչելու ժամանակ ևս ուղտը ջուր չի կորցնում, քանի որ քթանցքներից դուրս եկող խոնավ օդը հավաքվում է հատուկ ծալքի մեջ, ջրային գոլորշին հեղուկի է վերածվում և լցվում բերանը: Ուղտի ամենայուրահատուկ կառուցվածքային մասերից մեկը սապատն է (լինում են ինչպես երկսապատանի, այնպես էլ միասապատ ուղտեր): Լինելով ճարպային կուտակումներ՝ սապատները յուրատեսակ «տանիք» են՝ արևի ճառագայթներից պատսպարվելու համար: Բացի այդ, օրգանիզմի ամբողջ ճարպային պաշարները կուտակելով սապատներում՝ հնարավորություն է ստեղծվում օրգանիզմի համար ստեղծել լավ ջերմատվություն: Պարզ է, որ կուտակված ճարպը կենդանու համար էներգիայի աղբյուր է: Բացի այդ, իրականում, չնայած սապատներում ճարպ է, բայց ինչ–որ առումով կարելի է ասել, որ դա նաև ջրի պաշար է: Բանն այն է, որ 100 գրամ ճարպի օքսիդացման ժամանակ առաջանում է 107 գրամ ջուր (նկատած կլինեք, որ կուշտ ուտելուց հետո նաև ջուր խմելու պահանջ է առաջանում, դա կապված է նրա հետ, որ օրգանիզմում կուտակվելու համար ճարպ է առաջանում, իսկ այդ պրոցեսի համար ջուր է պետք): Կարելի է ասել, որ սապատների այս ճարպն էլ հենց հանդիսանում է ուղտի՝ անապատում գտնվելու ժամանակ ջրի հիմնական պաշարը: Մի փորձի ժամանակ ուղտին ամռանը 8 օր պահել են առանց ջրի, արդյունքում ուղտը նիհարել է 100 կիլոգրամով, բայց երբ նրան ջուր են տվել, նա 10 րոպեի ընթացքում խմել է 103 լիտր ջուր: Ի դեպ, ուղտերը կարող են նաև աղի ջուր խմել, և դա նրանց չի վնասում: Եթե նրանք երկար ժամանակ ջուր չեն խմել, անգամ արյունը չի խտանում: Ուղտերը առանց ջուր խմելու կարող են ապրել մինչև երկու շաբաթ, իսկ առանց ուտելու՝ մինչև երկու ամիս: Անբարենպաստ պայմաններում նրանք ունակ են կորցնել իրենց քաշի 40 տոկոսը, բայց «մի նստելով»՝ ունակ են խմել մինչև 225 լիտր ջուր:

Հանրահայտ անեկդոտը, երբ կառուցում են լողավազան, բայց ջուր չեն լցնում՝ առաջարկելով սկզբից առանց ջրի լողալ սովորել, ուղտերի դեպքում աշխատում է: Պարզվում է, որ ուղտերը, չնայած երբեք լողալու ջրային տարածք չեն տեսել, այդուամենայնիվ, հրաշալի լողում են, ընդ որում՝ լողում են մարմինը թեթևակի կողքի թեքած վիճակում (հավանաբար այստեղ ևս նրանց օգնում է ճարպով լցված սապատը, որը թույլ է տալիս ուղտին մնալ ջրի երեսին):

Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am-ը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակովՄեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր ՖՈՏՈ. Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության. Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարից
Ամենադիտված