ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


Հաճախ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, քաղաքավարությունը՝ թուլության, արժեքների փոփոխություն է պետք. Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հասարակություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.  «Ուրախ ենք վերստին ողջունելու ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում ենք մեր շնորհավորանքները բերել Ձեզ,  ինչպես ընտրությունների բարեհաջող կազմակերպման, անցկացման, որը բարձր գնահատվեց դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից, այնպես էլ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած տպավորիչ արդյունքների համար: 

Մեր ժողովուրդը վերստին իր վստահությունն արտահայտեց Ձեր նկատմամբ, հույսով, սպասումով ու ակնկալիքներով իր առաջընթաց, իր ապահով ու խաղաղ կյանքի: Գիտենք, որ մեր երկրի առջև կան ծառացած բազում խնդիրներ, դժվարություններ, մարտահրավերներ, որոնք պահանջում են մեր աշխարհասփյուռ զավակների, մեր հասարակական, քաղաքական բոլոր ուժերի միասնությունը, միաբանությունը, մեր ազգային ներուժի համախմբումը,  համերաշխության, հանդուրժողականության, ներողամտության, ոգու հզորացումը, որով մենք հնարավորություն պետք է ունենանք իրականության առաջնորդելու դարավոր իղձերն ու երազները՝ բոլորիս համատեղ ջանքերով, բոլորիս համերաշխ գործակցությամբ: 

Վստահ ենք, որ մեր ժողովրդի այս բարձր գիտակցությունը պետք է զորացնի ազգի յուրաքանչյուր անհատին՝ իր ջանքերն անվերապահորեն ներդնելու հայրենիքի շինության, հայրենիքի առաջընթացի նվիրական և սուրբ գործին:

Մեր եկեղեցին նույնպես իր բոլոր ջանքերն ի գործ պետք է դնի ազգային միաբանության զորացման, մեր ժողովրդի ներուժի համախմբման և այն բոլոր հնարավորությունների օգտագործման, որոնցով պետք է կարողանանք նաև արձանագրել մեր կյանքի հաջողությունները: Մաղթում ենք հաջողություններ Ձեր բոլոր հայրենաշեն ծրագրերի և իղձերի իրականացման գործում»: 

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների, մաղթանքների և ջերմ խոսքերի համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թևակոխել ենք կարևոր փուլ: «Այս նոր ժամանակաշրջանը լավ առիթ է վերաիմաստավորելու մեր ինչպես երրորդ հանրապետության, այնպես էլ մեր ժողովրդի հազարամյա պատմությունը: Հույս ունեմ, որ այն ինչ այսօր Հայաստանում տեղի է ունենում՝ պետք է դառնա մի յուրօրինակ ապացույցն այն բանի, որ մենք մեր պատմության ընթացքում մեր ունեցած սխալներից և ընդհանրապես մեր դժբախտություններից, անհաջողություններից և հաղթանակներից կարողացել ենք մի ընդհանրական և կենարար դաս քաղել, որը պետք է կարողանանք ծառայեցնել մեր ժողովրդի, մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարօրությանը և ընդհանարպես մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը: 

Կարևոր եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցող փոփոխությունները լուրջ արժեքային հիմք ունեն և ամենակարևոր արժեքը, որ պետք է մեր կյանքում դառնա առօրեական՝ հարգանքն է ուրիշների, ինչպես նաև սեփական իրավունքների նկատմամբ, որովհետև, կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մարդը կարողանա հետևողական լինել իր իրավունքներին, ինչը նաև պետք է հանգեցնի ուրիշների իրավունքների նկատմամբ հարգանքի: Քաղաքացիական, քաղաքական, և ընդհանրապես անհատական փոխադարձ հարգանքի միջավայրն ամենակարևոր բանն է և կարևոր է, որ այն մեր երկրում ամուր արմատներ ձգի:

Ընդհանուր առմամբ, մեր երրորդ հանրապետության պատմության մեջ հաճախ է պատահել, երբ ժողովրդավարությունը շփոթել են ամենաթողության հետ, ժողովրդավարությունը շփոթել են թուլության հետ, կամ քաղաքավարությունն են շփոթում թուլության հետ: Ի դեպ, ասեմ, որ դա շարունակվում է, և մենք հույս ունենք, որ այդ արժեքների փոփոխությունն առաջին հերթին տեղի կունենա: Փոխադարձ հարգանքը, ազատությունների հարգումը և մեր հավաքական օրակարգի ու շահերի գիտակցումն է այն կարևոր անելիքը, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք, որովհետև իսկապես սա մի շրջափուլ է, որտեղ անհատական նպատակները պետք է մինչև վերջ դուրս շպրտվեն մեր ընկալումներից և գիտակցումներից: Պետք է առաջ գան ազգային, պետական, հանրային նպատակներըմ և ի վերջո պետք է տեղի ունենա ծառայություն հանուն այդ նպատակների, և մենք տրամադրված ենք հենց այդպես: Կրկին շնորհակալ եմ և ուրախ, որ այստեղ եմ, որովհետև ամեն անգամ մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությունն ինձ համար շատ կարևոր է և այստեղ լինելը մտորելու լավ առիթ: Շնորհակալ եմ, որ այդ առիթը ընձեռում եք, հույս ունեմ, որ շատ առիթներ կլինեն այս ամենի մասին խոսելու»:   

 

 

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին
Ամենադիտված