Կլասիկ հակահեղափոխական Էդմոն Մարուքյանը վերջնականապես փռվեց ասֆալտին
ՀասարակությունՆարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչ ԼՀԿ-ականները ջանում էին քաղաքական դաշտում ներկայացնել իրենց «սպիտակ» լինելու հանգամանքը, իրականությունը արմատապես տարբերվում է հրամցվածից, ինչում մենք վերջերս պարբերաբար համոզվեցինք։
Ի սկզբանե նախընտրական բանավեճի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ կարգի հրավիրել սրբի լուսապսակը գլխին առած Մարուքյանին՝ պոստ ֆակտում հիշեցնելով վերջինիս անփառունակ անցյալն ու լպրծուն ներկան։Որին հաջորդեց ամենատարբեր քաղաքական գործիչների նույնաբովանդակ մեկնաբանությունները Էդմոն Մարուքյանի գործելաոճի վերաբերյալ, ինչպես նաև սոց․ցանցերի բուռն արձագանքը իմաստազրկեց Էդմոն Մարուքյանի՝ տարիներ շարունակ աճեցված ունայն կերպարը։
Ահավասիկ վերջին նոկաուտային հարվածը օրերս հասցվեց «Ազգային առաջընթաց» կուսակցության նախագահ Լուսինե Հարոյանի կողմից, ով բառացիրոն մերկացրեց ԼՀԿ-ի «կլասիկ» ղեկավար Մարուքյանի քաղաքական նախընտրությունները։ Հարոյանը մեկընդմիշտ լույս սփռեց լուսավորների հատկապես հեղափոխության օրերի ընդհատակյա գործունեության վրա, ոչ միայն մատնանշելով Էդմոն Մարուքյանի նկուղային հանդիպումները սև ուժերի հետ, այլ նաև փաստելով, որ Էդմոն Մարուքյանն անձամբ զբաղված էր Սերժ Սարգսյանի լոբինգով։
Արդյունքում քաղաքականապես նվաստացված լուսավորականները, փորձում են մտնել անհաշտ ընդդիմադիրի կաղապարի մեջ, իրենց պատռված քաղաքական դիմակը կարկատելով դեմագոգիական հայտարարություններով։
Եվ ուրեմն Լուսավորականներին այլ ելք չի մնում քան արժանապատվորեն կուլ տալ քաղաքական լոմկան և չփորձել Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ․․․