Թաշկինակը քթին Գևորգ Գորգիսյանը ալերգիա ուներ հեղափոխության ծխից...
ՀասարակությունՄանե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լուսավորները հեղափոխության օրերին մկան ծակը հազար թումանով էին առնում: Ինչ ասես, որ չհայտարարեցին. է՛լ մենք երբեք Սերժ Սարգսյանի դեմ չենք պայքարել, է՛լ սուպերվարչապետը հրեշ կլինի և այլ, և այլն: Բոլորս էլ կհիշենք թաշկինակը քթին այն լուսավորին, որը ալերգիա ուներ հեղափոխության ծխից: Կարիք կա՞ հիշեցնելու, թե Սերժ Սարգսյանն ում դիմեց, թե Նիկոլին տուն տարեք:
Հիմա էս լուսավորները, դեմ լինելով հեղափոխությանը, սնվել են հեղափոխության լույսից, չաղացել-կլորացել ու իրենց թույլ են տալիս քոմենթներ անել այլոց հասցեին:
Ոչ լուսավոր, խոցելի անցյալ և հայտնի հովանավոր ունեցող կուսակցության համար սա շռայլություն է:
Զգու'յշ չայրվեք սեփական կրակում: