«Հայերին էլ եմ առաջարկել, հրաժարվեցին՝ ասելով, որ «Իսկանդեր» ունեն». Լուկաշենկոն պատասխանել է Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ քննադատություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման շրջանակում  պատասխանել է Բելառուսի հասցեին հնչած այն քննադատություններին, որոնք կապված են Ադրբեջանին զենք, մասնավորապես՝ բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու հետ:

Ըստ բելառուսական «BELTA» գործակալության՝ Լուկաշենկոն նշել է, որ դրա համար մեղադրելու կարիք չկա, քանի որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր», որը զորահանդեսի ժամանակ են ցույց տվել: Եվ մենք ադրբեջանիցների խնդրանքով զորահանդեսի համար պատրաստեցինք համակարգը: Երևի դրանումն է իմ մեղքը, որ ես փորձեցի զորահանդեսի համար այդ համակարգը պատրաստել: Բայց չէ՞ որ ես հայերին էլ եմ առաջարկել, նրանք ասացին, որ պետք չէ»,- ասել է Լուկաշենկոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, հրապարակված հասանելի տվյալների համաձայն՝ միայն 2002-2012թթ. Մինսկը Բաքվին մատակարարել է Т-72 տեսակի 153 տանկ, 122 մմ տրամաչափի 120 հատ Դ-30 քարշակող հրետանային համակարգ, 203 մմ տրամաչափի 2С7 «Պիոն» 12 ինքնագնաց հրետանային կայանք, ԲՏՐ-70 տիպի 60 զրահափոխադրիչ, Սու-25 տիպի 11 գրոհիչ։

ԵՄ-ն խոստացել է նույն կերպ պատասխանել, եթե ԱՄՆ-ն Ֆրանսիայի համար մաքսատուրքեր սահմանի ՈՒՂԻՂ. Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժի կողմից արձակվել է շուրջ 1500 կրակոց. Արցախի ՊՆ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է Ամուլսարում ուրանի եւ թորիումի առկայության մասին․ ՀԲՃ (ֆոտո) Փորձել է քաղաքացու գրպանից փող հափշտակել, բայց հենց տեղում բռնվել է. նա բերման է ենթարկվել «Չելսիի» մեկնարկային կազմը՝ «Նորվիչի» հետ խաղում (ֆոտո) ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին 35-ամյա գեղարքունիքցին թմրանյութը պահում էր տրակտորի մեջ, բայց ոստիկանները գտան 58-ամյա տղամարդը էլեկտրական զոդման սարքով աշխատելիս ընկել է բետոնե խառնիչի մեջ եւ մահացել Ամարասի դաշտում դիակ է հայտնաբերվել. նախնական տեղեկություններով նա մահացել է ցուլի հարվածից Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով «Դպրոցների հարգելի տնօրեններ, 63 տարեկան մանկավարժներին աշխատանքից ազատելու որևէ մեկի հանձնարարականի մի ենթարկվեք». Բախշյան ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար «Լիվերպուլ» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսումը
Ամենաընթերցված
Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ... «Հայաստանն իմ Օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». ... Նիկոլ Փաշինյանը իշխանավարում է մի համակարգով, որի ...
website by Sargssyan