Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարար Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել 40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)


«Այս փուլում ճիշտ չէ որևէ կարծիք հայտնելը կամ գնահատական տալը».

Մամուլ

Տպավորությունն այնպիսին է, որ վերջին տարիներին տնտեսագետ–փորձագետները սկսել են ձեռնպահ մնալ հասարակությանը տնտեսական վերլուծություններ ներկայացնելուց: Նրանք, ովքեր մտահոգված են երկրում վարվող տնտեսական քաղաքականությամբ, հասարակությանը հայտնի էին իրենց դիպուկ և թիրախային վերլուծություններով: Բայց գնալով նրանք էլ սկսեցին լրագրողներին հարցազրույցներ չտալ: Այդ միտումը սկսվեց դեռ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Մի մասն էլ այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո սկսեց լռություն պահպանել: Իսկ նրանք, ովքեր հայտնի են իրենց մասնագիտական բարձր որակներով և աշխատասիրությամբ, իշխանափոխությունից հետո ավելի մեծ ոգևորությամբ փորձեցին օգնության ձեռք մեկնել, ծրագրեր առաջարկել: Բայց, հետագայում կարծես հասկացան, որ իրենց գործադրած ջանքերն ապարդյուն են, քանի որ երիտասարդներից կազմված կառավարությունը երևի ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է:

Ու եթե նախարարներից մեկը հայտարարում է, թե մշակույթն ինքն է, մյուսը կրթության ձեռքբերումը համարում է կրոնի պատմության ժամերի կրճատումը, ապա պարզ է, դառնում, որ առայժմ մենք գտնվում ենք փորձարկումների շրջանում: Այսինքն, լուրջ ծրագրերի մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել կամ հասունացել: Այս ֆոնին, բնական է, որ գիտնական–տնտեսագետներն էլ ձեռնպահ կմնան իրենց ասելիքը բարձրաձայնելուց, քանի որ մեծ հաշվով ասողին լսող չկա:

Այս փուլում, երբ արդեն գրեթե պարզ է, թե ինչ կառուցվածք կունենա խորհրդարանն ու կառավարությունը, հարցերի հարցն այն է, թե երբ են երկրում տնտեսական բարեփոխումներ սկսվելու և իրականացվելու, կամ վերջիվերջո երկիրն ինչ ճանապարհով է փորձելու զարգանալ:

Բայց, արի ու տես, որ այս մասին դեռ ոչինչ չի խոսվում: Փոխարենը վարչապետի պաշտոնակատարը շարունակում է միայնակ աշխատել և անգամ նախարարների գործն անել: Օրինակ, Չարենցավանի դասադուլի պատճառները պարզելով զբաղվել: 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, ով մշտապես բավականին ակտիվ աշխատել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չցանկացավ դիտարկումներ անել, թե կառավարությունն այս փուլում ինչ քայլեր պետք է սկսի իրականացնել երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

«Ես չեմ ուզում ոչինչ ասել: Հիմա ժամանակն է, որ նորընտիրներն իրենք խոսեն և ասեն, թե ինչ է պետք տնտեսությունը զարգացնելու համար: Ճիշտը դա է: Ես կարող եմ ասել, թե ինչ պետք չէր անել: Օրինակ, որ 101 պատգամավորը դառնա 129 կամ 132: Բայց, այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ հարց մեկնաբանելուց: Համոզված եմ՝ այդպես են մտածում շատ–շատերը, ովքեր իրենց սկզբունքներն ունեն: Մասնագետները սպասում են, որ կուսակցություններն իրենց ծրագրերը ներկայացնեն, որից հետո կմեկնաբանեն: Թող իրենք իրենց ծրագրերը դարձնեն քաղաքականության հիմք, տեսլական, ռազմավարություն, մենք էլ գնահատականներ կտանք: Ես այդպես եմ մտածում»,– ասաց Ա. Մարգարյանը:

Կարճ ասած, ժողովուրդն իր քվեն տվել է կուսակցություններին, ձևավորել է կառավարություն, որի կառուցվածքը մոտավորապես պարզ է: Եվ հիմա գնդակը գտնվում է ժողովրդի մեծամասնության քվեն ստացած, ինչպես նաև խորհրդարան անցած ուժերի դաշտում: Հիմա ժողովուրդը սպասում է հաջորդ քայլերին, որոնցով օր օրի պետք է բարելավվի սոցիալ–տնտեսական վիճակը և մարդկանց կենսամակարդակը պետք է սկսի բարձրանալ: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում, որ իրենք կախարդական փայտիկ ունեն, որով ամեն ինչ հնարավոր է կարգավորել և իրականություն դարձնել:

«Տնտեսագետների, քաղաքագետների, իրավաբանների, բոլորի սպասումները բոլորովին այլ էին: Առայժմ պետք է սպասենք, որպեսզի կառավարություն ձևավորվի, ծրագիր ներկայացնեն: Այն ժամանակ էլ ես, ինչպես միշտ, լինելով ակտիվ փորձագետ, իմ կարծիքը կասեմ, բայց այս փուլում ես համարում եմ, որ ճիշտ չէ որևէ կարծիք հայտնելը կամ գնահատական տալը»,– ասաց Ա. Մարգարյանը:

Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր
Ամենադիտված