Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիների Ո՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին «Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժին Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. Մխիթարյան


ՊՆ–ում որոշել են հրաժարվել Բանակի օրվա համերգից. միայն եկող տարի 40–45 մլն կտնտեսվի.

Մամուլ

Վերջին շրջանում լուրեր են տարածվում, թե պաշտպանության նախարարությունը պատրաստվում է հանդես գալ մի նախաձեռնությամբ, ըստ որի՝ կվերացվի «բանակի քեֆ» հասկացողությունը: Շրջանառվող լուրերի վերաբերյալ փորձեցինք ստանալ ՊՆ պարզաբանումը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը «Փաստի» հետ զրույցում այս առումով նախ ընդգծեց

««Բանակի քեֆ»–ը կապ չունի պաշտպանության նախարարության հետ: Բացի այդ մարդիկ իրենց որդուն ուղարկում են ծառայելու հայրենիքին, ստանձնելու այդ կարևոր առաքելությունը: Չեմ կարծում, թե հարազատներով, ընկերներով հավաքվելն ավելորդ կամ անիմաստ միջոցառում է: Դա ընտանեկան միջոցառում է, որն այսպես, թե այնպես, կպահպանվի: Այսինքն՝ մենք այդտեղ խառնվելու որևէ իմաստ չենք տեսնում ու ավելին, կարծում ենք, որ դա շատ տրամաբանական և նորմալ է»:

Թեև, բնականաբար, նման նախաձեռնություն իրականում չկա, բայց կա մեկ ուրիշը, որի վերաբերյալ շշուկներն էլ հասարակության մեջ ձևափոխվել են «բանակի քեֆ»–ի... «Խոսքը վերաբերում է հունվարի 28–ին Հայոց բանակի օրվան նվիրված ավանդաբար կազմակերպվող համերգին: Համերգը բավականին մեծ ճոխությամբ էր արվում, մեծ միջոցառում էր կազմակերպվում: Մենք այս տարի քննարկեցինք, հասկացանք, որ երևի թե անիմաստ է ամեն տարի նման ճոխությամբ համերգ կազմակերպել, և բավականին մեծ գումարներ ծախսել այդ համերգի իրականացման վրա: Համերգի մասին կարելի է մտածել հոբել յանական տարիներին, օրինակ՝ 30–ամյակին, 40–ամյակին, իսկ մնացած տարիներին ուղղակի բավարարվել շատ ավելի համեստ պայմաններով և շատ ավելի համեստ միջոցառմամբ: Ենթադրենք՝ Բանակի օրվան նվիրված պաշտոնական ընդունելությամբ, որին կմասնակցեն տարբեր մարդիկ՝ սկսած պետական կառավարման համակարգից, մինչև ազատամարտիկներ, զինհաշմանդամներ և այլն»,–հայտնեց Գ. Ալթունյանը:

Ճշտող հարցին, թե ՊՆ նախաձեռնությո՞ւնն է սա, Գ. Ալթունյանը պատասխանեց. «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն էր միշտ իրականացնում այդ համերգը: Այս տարի նախարարի հետ քննարկեցինք և որոշեցինք, որ, երևի թե, իմաստ չունի նման ճոխությամբ համերգ կազմակերպել և գումարներ ծախսել այդ համերգի վրա: Ընդունելությունը շատ ավելի համեստ կլինի, շատ ավելի քիչ ծախս կպահանջի, բայց մթնոլորտն անմիջական կլինի և մարդիկ շատ ավելի հաճույքով կշփվեն իրար հետ, քան համերգի ընթացքում: Շատ ավելի հաճելի ժամանակ կանցկացնեն, կշնորհավորեն իրար: Մյուս կողմից էլ՝ բավականին մեծ գումարներ կկարողանանք տնտեսել, որոնք կուղղենք շատ ավելի առաջնային ծախսերի»:

Գևորգ Ալթունյանից հետաքրքրվեցինք՝ հաշվարկներ ունե՞ն, թե այդ համերգների կազմակերպման վրա տարիների կտրվածքով որքան գումար է ծախսվել:

Ի պատասխան՝ նա նշեց. «Այդպիսի հաշվարկ իմ ձեռքի տակ չկա, բայց էական գումարներ տնտեսելու մասին է խոսքը: Օրինակ՝ եկող տարի համերգ չկազմակերպելով և դրա փոխարեն ընդունելություն կազմակերպելով՝ մենք նախատեսում ենք մոտ 40– 45 միլիոն դրամ տնտեսել»:

Նա շեշտեց, որ նման համերգ կազմակերպելը միշտ էլ ծախսատար է եղել, և դա է պատճառը, որ որոշել են հրաժարվել համերգներից, և գումարները ուղղել առաջնային նպատակների:

Իսկ եղե՞լ են երգիչներ, որոնք, օրինակ, առանց որևէ գումարի են մասնակցել նախորդ համերգներին:

«Քանի որ ընդամենը երկու տարի է, ինչ զբաղվում եմ այդ համերգով, այդ իսկ պատճառով կարող եմ երկու տարվա կտրվածքով ասել: Գրեթե չենք ունեցել նման դեպք, բայց երգիչների հետ ունեցել ենք պայմանավորվածություն, որ նրանք, ի տարբերություն այլ միջոցառումների, շատ սիմվոլիկ գումարներով երգեն: Այնուամենայնիվ, վստահաբար չեմ կարող ասել, որովհետև ընկերություններն են կազմակերպում այդ համերգները, մենք հանդես ենք գալիս որպես պատվիրատու: Միգուցե եղել են դեպքեր, որ ինչ–որ երգիչներ առանց վճարի են երգել, այդ վիճակագրությունը չունեմ, բայց, ամեն դեպքում, գիտեմ մի բան, որ եղել է պայմանավորվածություն, որ բանակի հանդեպ վերաբերմունքը պետք է էապես տարբերվի այլ միջոցառումների հանդեպ վերաբերմունքից»,– ասաց Գ. Ալթունյանը՝ միաժամանակ հավելելով, որ բացի այդ հանգամանքից, ընդհանուր առմամբ, իրականում շատ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում այդ համերգի կազմակերպման համար: 

«Տեխնիկական սարքավորումների վարձակալությունից՝ մինչև աշխատակազմի վարձատրություն: Մեծ հաշվով՝ մեծ ծախսեր էին, որոնք պարբերաբար կատարվել էին Բանակի օրվա համերգի հետ կապված»,– եզրափակեց մեր զրուցակիցը:

Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակովՄեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակներ չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր ՖՈՏՈ. Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության. Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարից Անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճերՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Երևանում առանց վարորդական իրավունքի «BMW M8» վարող 26-ամյա «շումախերչիկը» հայտնաբերվեց Խոշոր հրդեհ՝ Դիլիջանում․ կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՀետևյալ հասցեներում գազ չի լինելու4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում Ինչն էր նախկին պատգամավորի դստեր անժամանակ մահվան պատճառը. Դեռ հայտնի չէ Երևանն ու Աստանան հռչակվեցին քույր քաղաքներ Կլինի՞ մեծ պատերազմ Արտակարգ դեպք՝ Երևանում. 1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից ընկել է, պայքարում են նրա կյանքի համար ՀԻՄԱ․ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Տոկաևը հանդես են գալիս հայտարարությամբ Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ օտարերկրացի կինը գազային նյութ է փչել «Կարգին Շինանյութ»-ի վաճառողուհու և վաճառողի աչքերին Ջուր չի լինի Պատերազմի «հոտ» է գալիս․ ե՞րբ կհարվածի Իսրայելն ԻրանինԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ի՞նչ է հայտնի Կապանում մեքենան ընկել է գետը․ զոհ կա (տեսանյութ) Հայտնի է մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան
Ամենադիտված