Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել.

Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ և այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաև մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, որևէ մարզպետ պատգամավորի մանդատ չի ստանա: ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ բոլոր տասը մարզպետները կպահպանեն իրենց պաշտոնները: Այսպիսով, վարկանիշային ընտրակարգով մարզպետների փոխարեն պատգամավոր կդառնան տարածքային ընտրական ցուցակների հաջորդ համարները (Արագածոտնում ու Տավուշում՝ երրորդ արդյունք ունեցողները, Գեղարքունիքում, Շիրակում ու Սյունիք–Վայոց ձոր ընտրատարածքում՝ չորրորդ, իսկ Արարատում ու Կոտայքում՝ հինգերորդ արդյունքն ունեցողները): Ի դեպ, ուշագրավ է, որ ընտրված յոթ մարզպետներից չորսը լավագույն արդյունքն են գրանցել իրենց ընտրատարածքներում, Շիրակի մարզպետը զիջել է միայն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Գեղարքունիքի մարզպետը՝ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանին, իսկ Տավուշի մարզպետը՝ Սիփան Փաշինյանին: Առաջադրվածներից չի ընտրվել միայն Լոռու մարզպետը:

Հերթական դատական հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը Արտաշատի թիվ 3 հիմնական դպրոցի ճաշարանի գործունեությունը կասեցվել է Այսօր երկրում կիրառվում է գռեհիկ երկակի ստանդարտների քաղաքականություն. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հավատարիմ ենք խաղաղությանը. Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության գագաթաժողովում Բոլոր հնարավոր պատերազմները անսպասելի են սկսվում. Արմեն Գևորգյան Հոկտեմբերի 21-ից մեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիում Լևոն Արոնյանը Մեն կղզու մրցաշարի առաջատարներից է Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն. Նա կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ աշնանային նստաշրջանին ՈՒՂԻՂ. ասուլիս՝ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի, նրա հարազատների նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Սիրիայում հայկական առաքելության խումբը Հալեպի Զինվորական հոսպիտալին բժշկական պարագաներ է փոխանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Կոմիտասի և Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներ ՈւՂԻՂ․ Խորհրդարանական լսումներ՝ կուսակցությունների մասին օրենքի փոփոխության մասին
Ամենաընթերցված
Արա Զոհրաբյանը պատրաստ է ստանձնել Հրայր Թովմասյանի... ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու ... ՀՀԿ գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու Հրա... Ինձնից կոռուպցիոների կերպար կերտել չի ստացվի, բայց... Հմայակի գինը՝ զրո «Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյ... Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որ... Բացահայտ քաղաքական հետապնդման հրաման տվողները պատժ... Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար. Արարատ Միրզո... Մարիամ Փաշինյանը Gucci-ի մոդել Արմինեի մասին գրառո... Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն. Բ... Երեսպաշտությունը դառնում է ձեր իշխանության երկրորդ... «Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու». ... Վաղը կարճատեւ անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին ... Ի պատասխան Երևանի ավագանու նախկին անդամ, «Այլընտրա... «Ռիվալ»-ի հերթական էջանագին պրովոկացիան «Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն ... Սեպտեմբերի 21-ին հազարավոր երեւանցիներ առաջին անգա... Արդարադատության նախարարություն ուղարկեցինք Քրեական... «Վերադառնալու որևիցե շանս չկա». Արմեն Գրգորյանը` Ս...
website by Sargssyan