Անկարայում արագընթաց գնացքի վթարման գործով 3 մարդ է ձերբակալվել
ՄիջազգայինԱնկարայում արագընթաց գնացքի վթարի գործով երեք մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է «Հյուրրիյեթ» պարբերականը:
Նշվում է, որ ձերբակալվածները Թուրքիայի երկաթուղիների աշխատակազմի անդամներ են:
Հայտնի է, որ մահացածների ընտանիքներին իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Ջահիդ Թուրհանը՝ նշելով, որ դեպքի վայրում շարունակվում են անհրաժեշտ հետազոտությունները վթարի պատճառները պարզելու համար:
Հիշեցնենք, որ Անկարայից Կոնիա ուղևորվող գնացքի երկու վագոն դուրս էր եկել ռելսերից:
Հայտնի է, որ վթարը տեղի է ունեցել արագընթաց գնացքի՝ ուղեկցող գնացքին բախվելու հետևանքով: Զոհվածների թիվը հասել է 9-ի, վիրավոր է 47 մարդ: