«Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել. Մայքլ Օուեն
ՍպորտԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաջողության հասնելու հնարավորությունների մասին:
«Տխուր է գիտակցել, որ խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերը նայում են երկրորդ տեղերին և ցանկանում են խուսափել միայն «Աթլետիկոյի» ու «Բորուսիայի» հետ խաղերից:
«Մանչեսթեր Յունայթեդից» միայն տարբերանշանն է մնացել: Այս թիմին հնարավոր չէ համեմատել 6 տարի առաջվա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» նախկին թիմի ստվերն է հիշեցնում:
ՄՅՈւ-ն այլևս այնպիսի ուժ չէ, որի հետ բոլորը հաշվի են նստում: Եթե 1/8 եզրափակիչ փուլի խաղերը հաջորդ շաբաթ կայանային, ես կասեի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հաղթել «Պորտուին», սակայն մյուս թիմերի հարցում կասկածներ ունեմ:
ՄՅՈւ-ի համար լավ նորությունն այն է, որ նրանք փլեյ-օֆֆի խաղերին պատրաստվելու հնարավորություն ունեն: Հենց այս պահին ես չեմ պատեկարցնում, որ այս թիմը կարող է մրցակցել մեծ ակումբների հետ: Այս թիմը պարզապես չի համապատասխանում Մանչեսթերի պատմությունը»,- BT Sport-ի եթերում ասել է Օուենը: