Թայլանդցին 30 պլաստիկ վիրահատություն է տարել կորեացի սիրած երգչին նմանվելու համար (լուսանկարներ)
LifeՔսանհինգամյա թայլանդցի Ռաչադապոնգ Պրասիտը պլաստիկ վիրահատություններով արտաքինն ամբողջությամբ փոխելուց հետո ճանաչում է ձեռք բերել համացանցում, գրում է Odditycentral.com կայքը:
Պրասիտը 330 հազար դոլար արժողությամբ առնվազն 30 պլաստիկ վիրահատություն է տարել՝ դառնալով ուղղակի անճանաչելի:
Երիտասարդը պատմել է, որ ոչ մի բանի համար չի ափսոսում, քանի որ այժմ կանանց շրջանում մեծ հաջողություն է վայելում:
Արտաքինը փոխելուց ի վեր Պարսիտն իրեն Մինհո է անվանում՝ ի պատիվ կորեացի երգչի, որից ոգեշնչվել է արտաքինի առումով:
Երիտասարդի խոսքով՝ ինքը կյանքում երբեք հաջողակ չի եղել ո՛չ սիրային, ո՛չ աշխատանքային հարցերում: Նախկինում նա զբոսաշրջիկներին կոշիկներ է վաճառել և այդպես գումար հավաքել պլաստիկ վիրահատությունների համար: Արտաքինը փոխելուց հետո նա մի քանի անգամ հայտնվել է հեռուստատեսությունում, մասնակցել շոու ծրագրի:
«Ես շատ խոչընդոտների եմ հանդիպել իմ կերպարանափոխության ճանապարհին և արդյունքում այլ մարդ եմ դարձել, իմ առջև շատ դռներ են բացվել: Այժմ ես ինքնավստահ եմ և կարող եմ անել այնպիսի բաներ, որ անցյալում չէի կարող: Ես չեմ ամաչում իմ կերպարանափոխությունը աշխարհին ցույց տալուց: Կարող եմ հաստատել, որ պլաստիկ վիրահատությունները կախվածություն չեն առաջացնում, բայց կարող են օգնել մարդու կյանքը դեպի լավը փոխել», - ասել է Պրասիտը: