ԱՄՆ-ում ոստիկանությունը փրկել է 2 օր շարունակ ռեստորանի խոհանոցի խողովակի մեջ արգելափակված տղամարդուն (տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ոստիկանները և հրշեջները փրկել են տղամարդուն, որը մնացել էր լքված ռեստորանի խողովակի մեջ, գրում է Daily Times-ը:
Ալամիդա շրջանի ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ տեղի բնակիչները չինական ռեստորանից եկող օգնության կանչ են լսել: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու հրշեջները հայտնաբերել են 29-ամյա տղամարդու, որն արգելափակված էր մնացել տանիքից խոհանոց տանող խողովակի մեջ:
Տղամարդն ամբողջովին պատված է եղել աղով և յուղով ու չի կարողացել շարժվել: Նա ջրազրկված է եղել և տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես գրում է San Francisco Chronicle-ը, մինչև օգնության ժամանումը տղամարդը երկու օր անցկացրել է խողովակի մեջ: Նա, հավանաբար, մտադիր է եղել ռեստորանը կողոպտել:
Ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ այս պահին հետաքննություն է տարվում, սակայն գողության մտադրության մասին տեղեկությունը հաստատված չէ: