Չեմպիոնների լիգա. «Ռեալի» նկատմամբ հաղթանակների շնորհիվ ԲԿՄԱ-ն բացառիկ ցուցանիշ է գրանցել
ՍպորտԲԿՄԱ-ն, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում 3:0 հաղթանակ տոնելով Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, բացառիկ ցուցանիշ է գրանցել:
Մրցաշարի խմբային փուլի երկրորդ տուրում ևս ԲԿՄԱ-ն հաղթել էր «Ռեալին»՝ առավելության հասնելով նվազագույն հաշվով: Չնայած այս հաղթանակներին՝ ռուսական ակումբը G խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը, իսկ «Ռեալն» առաջին տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
MisterChip թվիթերյան վիճակագրական էջը հաղորդում է, որ ԲԿՄԱ-ն դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության առաջին թիմը, որն իր խմբում զբաղեցրել է վերջին հորիզոնականը, սակայն 2 անգամ հաղթել է խմբի առաջատարին:
Խմբային փուլում ԲԿՄԱ-ն 7 միավոր է վաստակել՝ 2 անգամ հաղթելով «Ռեալին» և ոչ-ոքի խաղալով «Վիկտորիա Պլզենի» հետ, որը զբաղեցրել է խմբում երրորդ տեղը և պայքարը Եվրոպա լիգայում շարունակելու հնարավորություն ստացել: