Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարար Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել 40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում


Սննդային հավելումներ. կարո՞ղ ենք արդյոք խուսափել դրանցից

Մամուլ

Մենք գիտենք, որ...

Սննդամթերքը , որը պարունակում է «E» դասիչով սննդային հավելումներ, կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Իրականում այնքան էլ այդպես չէ, և ամեն ինչ կախված է չափից ու նորմատիվներից: 

Իհարկե, միշտ էլ ցանկալի է, որ օգտագործվի այնպիսի բնական սնունդ , որը որևէ վերամշակման չի ենթարկվել, բայց այդպես քիչ է լինում: Հետո էլ չպետք է մոռանալ, որ անգամ բնական սննդամթերքը կարող է իր մեջ պարունակել որևէ այնպիսի նյութ, որը նաև որպես սննդային հավելում է լինում: Իրականում շատ լավ է, եթե այն սննդամթերքը, որը պատրաստվում եք գնել, նորմալ մակնշված է, դա նշանակում է , որ արտադրողը ձեզ չի խաբում: Վերջին ժամանակներում սննդային հավելումները լայն տարածում են ստացել սննդի արդյունաբերության մեջ և հանդիպում են բազմաթիվ մթերքներում: Սննդային հավելում է համարվում ցանկացած նյութ (կամ նյութերի խառնուրդ), որը սովորաբար մարդու կողմից անմիջապես սննդի մեջ չի օգտագործվում և սննդամթերքին է ավելացվում տեխնոլոգիական նպատակով՝ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման, պատրաստման, փաթեթավորման, փոխադրման կամ պահպանման գործընթացում տեխնոլոգիաների կատարելագործման, ինչպես նաև սննդամթերքի սպառողական հատկությունների բարելավման, պահպանման (պիտանիության) ժամկետների երկարացման անհրաժեշտության դեպքում, եթե այդ ամենը հնարավոր չէ իրականացնել այլ եղանակներով կամ տնտեսապես արդարացված չէ: Սննդամթերք արտադրողների կողմից սննդային հավելումների օգտագործման հիմնական նպատակներ են արտադրանքի օրգանոլեպտիկ տվյալների բարելավումը (ըստ արտաքին տեսքի, համի, գույնի, բույրի), որակյալ և թանկարժեք հումքի փոխարինումն այլ սննդային հավելումներով մշակված հումքով, տեխնոլոգիական գործընթացի արագացումը և դյուրացումը (հասունացման ժամկետի կրճատում, չխառնվող բաղադրիչների միավորում և այլն) և պատրաստի արտադրանքի պահպանման (պիտանիության) ժամկետի երկարացումը: Արգելվում է սննդային հավելումների և բուրավետիչների օգտագործումը սննդամթերքի կեղծման նպատակով:

Ի դեպ, պետք չէ վախենալ սննդամթերքի փաթեթի վրա նշված «E» դասիչից, որը շատերը ընդունում են որպես տագնապի ազդանշան: Այն ընդամենը նշանակում է «Եվրամիություն», այսինքն՝ Եվրամիության կողմից մշակվել է սննդային հավելումների կոդավորման միասնական համակարգ, որի նպատակն է տարբեր երկրների արտադրողների կողմից օգտագործվող սննդային հավելումների նույնականացումը: Հավելումների պայմանական նշանն է համարվում «E» դասիչը: Սննդային հավելումների յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է «E» դասիչին հաջորդող տարբերակման եռանիշ կամ քառանիշ թվային համակարգ: Ասենք նաև, որ որոշ արտադրողներ նշում են ոչ թե «E» դասիչը, այլ միանգամից գրում են այդ դասիչին համապատասխան նյութը, այսինքն՝ ստացվում է, որ արտաքուստ այդ նորմալ պիտակավորված սննդամթերքը կարծես թե «E» կամ սննդային հավելում չի պարունակում, չնայած այդպես չէ:

Ներկայումս հաճախ սննդային հավելումները «մեղադրվում» են ալերգիաների, ասթմաների և առողջության բազմապիսի այլ խանգարումների մեջ: Պարբերաբար կարելի է լսել կամ կարդալ, որ այսինչ «E»–ի օգտագործումը բերում է այսինչ հիվանդության: Բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած քիմիական նյութի ազդեցություն կոնկրետ օրգանիզմի վրա կապ ունի անհատական հատկությունների և այդ նյութի չափաքանակի հետ: Այսինքն, եթե նորմալ մակնշված սննդամթերքի վրա գրված է որևէ «E»– ի քանակությունը, նշանակում է՝ դա թույլատրելի սահմաններում է և վտանգավոր չէ: Իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաների և հետազոտական մեթոդների զարգացման հետ երբեմն ստացվում է, որ որոշակի սննդային հավելումներ, որոնց ինչ–որ քանակը առաջ համարվում էր թույլատրելի, նորմատիվը փոխվում է և համարվում է անթույլատրելի: Բայց լինում է նաև հակառակը, երբ որևէ արգելված սննդային հավելում համարվում է, որ իրականում անվնաս է: Այս նշվածները մասնավոր և պատահական դեպքեր են:

Արդյոք կարո՞ղ է լինել մարդ, որը չօգտագործի սննդային հավելումներ: Պարզվում է, որ ոչ: Իհարկե, կարելի է չօգտագործել լիմոն, որ մեր օրգանիզմը չթունավորվի E 330–ով՝ լիմոնաթթվով: Դա դեռ կարելի է, իսկ ի՞նչ անել այն փաստի հետ, որ մեր շնչած օդում պարունակում են E 941 դասիչի ազոտ և E 948 դասիչի թթվածին: Բարդ հարց է:

Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված