«Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա». Վարուժան Հոկտանյան.

«Այն խայտառակ խախտումները, որոնց մենք տարիներ շարունակ ականատես էինք լինում, այս անգամ չկային: Իհարկե, քարոզչության ժամանակ երկու հիմնական ուժերի միջև ընթացող կոշտ հռետորաբանությանն ականատես եղանք, որը ոչ թե գաղափարների և ծրագրերի պայքար էր, այլև միմյանց հասցեին հնչեցվող մեղադրանքների շարք: Կարող ենք ասել նաև, որ եղել են նաև սահմանափակ չափով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումներ, քանի որ, բնականաբար, դժվար էր ակնկալել, որ այսքան տարիներից հետո կարող էին փայլուն ընտրություններ անցկացվել: Եթե հաշվի առնենք նաև 2017 թ. ընտրությունների ժամանակ տեղի ունեցած չարաշահման մասշտաբները, ապա, բնականաբար, չէին կարող նման դրսևորումները միանգամից վերանալ: Բայց, բարեբախտաբար, վարչական ռեսուրսի չարաշահման, այսպես ասած, առավել ծանր տարատեսակները՝ դպրոցների տնօրենների, բուժհիմնարկների ղեկավարների միջոցով և այլ ձևերով ընտրողների կամքի վրա ազդելու դրսևորումները, կարծես թե, այս անգամ չեն նկատվել»,– ասաց Վ. Հոկտանյանը:
 
Նա նաև նշեց, որ եղել են որոշ դեպքեր, որոնք, սակայն, չեն ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Հոկտանյանը չբացառեց, որ կարող է նաև ընտրակաշառքի դեպքեր եղած լինեն, բայց այդ ամենի մասին խոսել հնարավոր կլինի միայն իրավապահ մարմինների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակելուց հետո:
 
«Ոչնչացված ընտրական համակարգ և ինստիտուտ ունենալուց հետո դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլինի այն ռեինկարնացիայի ենթարկել և արևմտյան չափանիշներին համապատասխան մաքուր ընտրություններ կազմակերպել: Եվ եթե այս ընտրությունները համեմատենք Արևելյան Եվրոպայի երկրների ընտրությունների հետ, ապա կարող ենք արձանագրել, որ այն Լեհաստանում կամ Մերձբալթյան հանրապետություններում անցկացվող ընտրությունների որակն ուներ»,– ասաց Վ. Հոկտանյանը:
 
Խոսելով ընտրությունների ժամանակ վախի մթնոլորտ լինել–չլինելու մասին, նա նշեց, որ իր դիտարկմամբ նման դրսևորումներ չեն եղել: Իսկ եթե անգամ եղել են, ապա լավ կլինի, որ այդ մասին հայտարարողները փաստեր հրապարակեն: 
 
«Եթե վախի մթնոլորտը կապում են այն հանգամանքի հետ, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ի ռեյտինգային թեկնածուներն ավելի շատ ձայներ են ստացել ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման, սպառնալիքների, ընտրակաշառքի կիրառման շնորհիվ, և այս ընտրությունների ժամանակ իրենց ընտրազանգվածը վախի պատճառով իրենց ձայն չի տվել, ապա պետք է կարողանան դա փաստերով ապացուցել»,– ասաց Վ. Հոկտանյանը: 
 
Իր դիտարկմամբ, ընտրության օրը ընտրատարածքների մեծ մասի շրջակայքում անգամ սևազգեստ «տասովչիկների» կուտակումներն են բավականին քիչ եղել, ինչը նախորդ ընտրությունների համեմատ շատ փոքր թիվ կարող է կազմել: 
 
«Ես 1989 թվականից, որոշ բացառություններով, տարբեր կերպ ներգրավված եմ եղել ընտրական գործընթացներում: Եվ կարող եմ ասել, որ այս անգամ տեղի ունեցած ընտրությունները նման էին 1991 թվականի ընտրություններին: Այսինքն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա մարդիկ «փրկիչ» են գտել, ինչը հայ ժողովրդի մոտ դարերի ընթացքում ձևավորված ու պահպանված մոտեցման հետևանք է: Եվ եթե այն ժամանակ «փրկիչը» Լևոն Տեր–Պետրոսյանն էր, հիմա Նիկոլ Փաշինյանն է: Ցավոք, մենք դեռ այն գիտակցության չենք հասել հասկանալու համար, որ փրկիչը մենք ինքներս պետք է լինենք: Բայց ես հույս ունեմ, որ այս անգամ հայ ժողովրդի դարավոր երազանքը իրականություն կդառնա: Եվ որ 5 տարի հետո 1996 թվականին տեղի ունեցած Ազգային ժողովը գրոհելու դեպքերը չեն կրկնվի: Հուսանք, որ այս «փրկիչը» հաշվի կառնի նախորդից ստացած դասերը և նույն սխալները թույլ չի տա»,– ասաց Վ. Հոկտանյանը:
Ալումյանը հրաժարվեց ասել, թե ինչ են քննարկել Կոպիրկինն ու Քոչարյանը Մանվել Գրիգորյանի վիճակի մեջ դրական դինամիկա չի նկատվում. «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԱԺ-ում լսումներ են՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով․ ՈՒՂԻՂ Անհրաժեշտ և հրատապ է դարձել կինոարվեստում գործուն քայլեր ձեռնարկելը․ Մխիթար Հայրապետյան (տեսանյութ) Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին Դժվար թե քաղաքական բոմժությունը թակի Փաշինյանի դուռը. Էդուարդ Շարմազանով Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերում Այսօր Մոտոցիկլավարի համաշխարհային օրն է 2040 թվականին մարդկության մեծամասնությունը կսնվի արհեստական մսով Ողբերգական վրաերթ՝ Երեւանում․ հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բացառելու համար սուպեր լիդերությունը․ Պապիկյան Վրաերթ՝ Գյումրիում․ տուժածը 15 տարեկան է Սուրեն Պապիկյանն ընտրվեց ՔՊ վարչության նախագահ Շտեմարաններն աղբանոց նետելու ժամանակն է. Դավիթ Գյուրջինյան
Ամենաընթերցված
Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր... Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջա՛ն... Սահմանադրական դատարանը անհրաժեշտ է գտնում լրացուցի... Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք. Էդուարդ... «Էս ինչ շտուրմովիկ համբալներ են». պատգամավորը՝ ակց... Պահանջում ենք պարզել «ահազանգ» տվողի ինքնությունը ... Որքան հասկանում եմ, միայն ես ու Շմայսը չենք մեկնաբ... ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը երեխաների պ... Այսօրվա հավաքը կասկածելի է. ինչպես է մեկնաբանում Վ... Նիկոլն այլևս քաղաքական դիակ է. Մենուա Հարությունյա... ՀՀ դեսպանատունը միակն էր, որ հիվանդանոցի տնօրենի հ... Փարթին շարունակվում է․ Նիկոլ Փաշինյան Ձեզ բնորոշ հարմարվողականությամբ զեկուցում էիք երկր... Քարով չխփեք, բայց իրոք չեմ հասկանում խի՞ եք քննադա... ԵՊՀ շուրջ ծավալված իրադարձությունները ցավալի են և ... Երազ եմ տեսել, որ ԱԱԾ-ն դիմելու է սադրանքի որդուս ... Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանց...
website by Sargssyan