Ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Քուվեյթում ՀՀ դեսպանը
ՄամուլՊաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարմեն Բաղդասարյանը հայտարարագրել է նաև 7400 ՀՀ դրամ բաժնեմաս:
Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500000 ՀՀ դրամ և 40000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար և 5 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 4 712 679 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2018թ. սեպտեմբերին: