Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի գտնում իր տեղը քաղաքականության մեջ
BlogՎարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մանե Թանդիլյանը ոչ մի կերպ չի ցանկանում զբաղվել նրանով ինչի համար ընտրվել է: Նախ նա մոռանալով սեփական անսկզբունքային անցյալը, երբ նա հարյուր ութսուն աստիճանի տակ փոխեց իր դիրքորոշումը կուտակային համակարգի հետ կապված խնդրում, և մնաց նախարարի տաքուկ պաշտոնում, այլև թե քարոզարշավի ընթացքում , թե դրանից հետո չի խոսում ոչ մի ծրագրի, նախաձեռնության մասին որ այժմ արդիական է և հրատապ լուծում է պահանջում: Քաղաքական գործչի համար հեղափոխական երկրում ահռելի քանակությամբ հարցեր կան, որոնք պետք է բարձրաձայնել և ամենաճիշտ լուծումները փնտրել, սակայն նա զբաղված է այլ ուժերի անցյալը փորփրելով: Նա չի ցանկանում ընդունել որ աշխատանքի մեջ բոլորի մոտ լինում են թերություններ և սխալներ, իսկ իրենց մոտ չկա ոչինչ քանզի ոչինչ չէն արել և չէն անում: Կուտակային կենսաթոշակային համակարգի պատմությունը փաստում է նրա անսկզբունքային լինելը, երբ տարիներ շարունակ պայքարի դրոշակ դարձրած խնդիրը ընդունվեց և նրա կողմից հաստատվեց: Նա նաև ոչինչ չի արել նախարարի պաշտոնը շուրջ յոթ ամիս զբաղեցնելուց հետո և չկա որևէ հստակ մշակված քաղաքականություն մարդկանց սոցիլական խնդիրները կարգավորելու համար: Կարճ ասած Մանե Թանդիլյանը քաղաքական ասպարեզում չի գտնում իր տեղը և զբաված է անգործությամբ, ինչի մասին հարկ է իմանան բոլորը:Պետք է ճիշտ գնահատել կադրային քաղաքականությունը, մարդկանց արդյունավետությունը և քաղաքկան գործունեությունը չվստահել ոչինչ չանողներին: