Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն՝ խաղից դուրս. հին համակարգը մտնում է «պարտիզանական» կռիվ.

Մամուլ

Ըստ ձայների նախնական հաշվարկների, ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն նոր խորհրդարանում չեն լինելու: Վերջին մի քանի գումարման ԱԺ–ներում այս ուժերը մշտապես ներկա են եղել, հաճախ կոալիցիաներ կազմել: Հեղափոխական տրամաբանության շրջանակներում հենց այս ուժերն էին թիրախավորվում որպես նախորդ համակարգի հիմնասյուներ, անկախ այն հանգամանքից, որ հետհեղափոխական առաջին ամիսներին ՀՅԴ–ն տեղ էր գտել անցումային կառավարության կազմում: Հիմա էլ, երբ ընտրության նախնական արդյունքներն արդեն հայտնի են, կա, այսպես ասած, սիմվոլիկ ոգևորություն առ այն, որ ոչ միայն հաղթեց հեղափոխության թիմը, այլ պարտվեցին ու խորհրդարան չեն անցնում հին համակարգի երկու հենասյուները: 

Թե՛ ՀՀԿ–ի, թե՛ ՀՅԴ–ի խորհրդարան չանցնելը ազդակ է, որ հին համակարգի այս երկու ուժերը չկարողացան նոր իրավիճակում ռեաբիլիտացվել ու մնալ քաղաքականության պաշտոնական հարթակներում: Մյուս կողմից էլ, սակայն, կյանքը ցույց է տվել, որ Հայաստանում քաղաքական օրակարգը չի թելադրվում միայն խորհրդարանից: Խորհրդարանը մեծամասամբ գործադիրի նախաձեռնությունները դակողի և քաղաքական կյանքի հրապարակային տեսարանների ապահովման գործով է զբաղված: Ավելին՝ շատ հաճախ խորհրդարանում ներկայացված ուժերից դուրս կան քաղաքական այլ սուբյեկտներ ու դերակատարներ, որոնք,  օրինակ, ավելի ազդու կերպով են ներգործում քաղաքական կյանքի վրա:

Ասել է թե, խորհրդարանով քաղաքական կյանքը ոչ ավարտվում, ոչ էլ սկսվում է: Հետևաբար, երբ խոսում ենք ՀՀԿ–ի ու ՀՅԴ–ի և ի դեմս այս երկու ուժերի՝ հին համակարգի պարտության մասին, պետք է հաշվի առնենք, որ հին համակարգն իր սատելիտներով պարտվել է այս ընտրություններում: Բայց քաղաքական կյանքում նրանք շարունակում են գոյություն ունենալ: Նախ՝ որովհետև ունեն ֆինանսական և կազմակերպչական զգալի ռեսուրսներ: Երկրորդ՝ ներկա կարգավիճակով, երբ հայտնվել են քաղաքական լուսանցքում ու չունեն ինքնապաշտպան լեգալ, պաշտոնական գործիքներ, նրանց պայքարը քաղաքական գոյության համար մտնում է առավել դժվար փուլ:

Սա, իհարկե, չի նշանակում, թե չլինելով խորհրդարանում՝ այս ուժերը կարող են փոխել քաղաքական օրակարգը խորհրդարանից դուրս: Սա նշանակում է, որ այս ուժերի խորհրդարան չանցնելը մեկնաբանել որպես հին համակարգի վերջնական կապիտուլյացիա, սխալ է: Հակառակը՝ խորհրդարան չանցնելը նշանակում է, որ հին համակարգը այլևս չունենալով կորցնելու ոչինչ, պատրաստվելու է առավել պարտիզանական ու վերջնական մարտի, գուցեև կամիկաձեի տրամաբանությամբ: 

Ի վերջո, չմոռանանք, որ կա Ռոբերտ Քոչարյանի գործոնը, որի ակտիվացմանը խանգարեց Սերժ Սարգսյանի վերստին ակտիվությունը և ՀՀԿ–ին դեպի ընտրություններ մոտիվացնելու գործոնը: Ընտրություններում պարտությունը զգալիորեն նվազեցնում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ–ի անփոխարինելի ու անսխալական կուրատորի էֆեկտը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ–ից շատերն այլևս ազատ են կոնսոլիդացվել նույն Քոչարյանի շուրջ: Նույնը վերաբերում է նաև ՀՅԴ–ին, որի կապերը Քոչարյանի հետ նույնիսկ ավելի ամուր են, քան ՀՀԿ–ինը: Սա, սակայն, սցենարներից միայն մեկն է: Գուցե Քոչարյանի շուրջ հին համակարգի բեկորների կոնսոլիդացիա տեղի ունենա, գուցե ոչ, գուցե արդեն հայտարարված պիկետների շարքը՝ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջով, դառնա այդ կոնսոլիդացիայի սիմվոլիկ սկզիբը, գուցե հին համակարգի բեկորները միառժամանակ տեսադաշտից անհետանան: Գլխավորն այստեղ այլ բան է: Խորհրդարանը քաղաքական կյանքում մեծ հաշվով որոշիչ դերակատարում չունի: Պատահական չէ, որ Փաշինյանը քանիցս կրկնում էր, որ սա նախ վարչապետի ընտրություն է: Հետո՝ խորհրդարանից դուրս կան սուբյեկտներ, որոնք ունեն զգալի ռեսուրսներ՝ ֆինանսական, կազմակերպչական: Ընտրություններում ձախողվելն ու մարգինալ դառնալը նրանց դրդելու է էլ ավելի կազմակերպվել:

Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել«ՀայաՔվեն» Արմավիրում ակտիվորեն գործելու է. Վահագն Ղազարյան Մահացել է դոցենտ Էվելինա ՂանթարչյանըԱրևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը Գվարդիոլան խոսել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասինՎլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոնԱռվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված