«Հայ ժողովուրդն իր ձայնը լսելի դարձրեց». Սերժ Թանկյանը մեկնաբանել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է արել՝ ընդգծելով, որ «հայ ժողովուրդն իր ձայնը լսելի դարձրեց»:

«Ի՞նչ կարող եմ ասել. հայ ժողովուրդն իր ձայնն այն աստիճան հստակ ու լսելի դարձրեց, որ  նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարեցին նույնիսկ խորհրդարան անցելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Սա գործող վարչապետ Փաշինյանին հնարավորություն կտա առաջ շարժվել, բարեփոխումներ իրականացնել, իրագործել տնտեսական զարգացմանը խթանող ծրագրեր»,-գրել է երաժիշտը: 

Նա ընդգծել է, որ հայկական սփյուռքն այլևս կդադարի Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին պարզապես հեռվից հետևող լինել:

«Դա կատարվեց: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացման գործին: Սա, հիրավի, նշանակալի իրադարձություն է հայոց պատմությունում: Այս հաղթանակը պետք է ծաղկացնենք»,-գրել է Թանկյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ժամը 07:25-ի դրությամբ մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.43 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 456 ընտրող:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 059 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8530 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 811 ընտրող կամ 3.89%

«Իմ քայլը» դաշինք - 884 456 ընտրող կամ 70.43%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 024 ընտրող, 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն -6456 ընտրող, 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4122 ընտրող, 0.33%

«Մենք» դաշինք - 25 174 ընտրող, 2.00%

«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 389 ընտրող, 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 862 ընտրող, 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 824 ընտրող, 8.27%

ԱԺ այս ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,260,840 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

Ստեփանակերտում վերսկսվել է նոր բնակելի թաղամասի շինարարությունը Ինձ վրա հարձակված ՀՅԴ 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը չի ավարտվել․ ՀԱԿ ակտիվիստ Դաժան սպանդ Էջմիածնում, սպանվել են նաև քաղաքապետարանի կողմից ստերջացված շներ (լուսանկարներ) Ինչպե՞ս ՄԻԵԴ-ը կարող է «փրկել» Փաշինյանին «Գանձասար-Կապան»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ) «Փյունիկ»-ի հանդերձարանը հաղթանակից հետո (լուսանկար) Մոսկվա-Երևան չվերթի ուղևորը պատմել է չվերթի դադարեցման մասին (տեսանյութ) ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ Դատախազությունը՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության մասին Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Ծառահատման մենաշնորհը Փաշինյանի ազգականի՞նն է ՄԻՊ–ն այցելել է «Նուբարաշեն» ՔՀԿ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված և հացադուլ հայտարարած անձանց հետ Գ.Ծառուկյանն ընդունել է Թումանյանի թոռնուհուն և Երուսաղեմի Հայոց պատրիարքության ավագ թարգմանին Մոսկվա-Երևան չվերթի տարհանված ուղևորների մասին. մանրամասներ Բակո Սահակյանը Տիգրանակերտում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն
Ամենաընթերցված
ՀԷՑ-ի հաշվետվությունների վերլուծությունը ցույց է տ... Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի մասնակցել Սեւանա լճի թեմ... Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզ... Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գ... Թեթև վթարի մեջ եղել եմ, երբ աչքերս ոչ թե դիմացս էր... Աշնանը կկայանա հայ-վիետնամական գործարար համաժողով ... Կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ին... «Պարզվում է մենք «բռնարար» ազգ ենք ու տեղյակ չէինք... Սահմանադրությունը որբի գլուխ չէ, որ ով ինչպես ուզե... Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ ... Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողու... Սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ. Ռուզաննա Խա... Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյան Քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը,... «Թուրքիայում գիտակցում են պետության և պետականությա... Պաշտոնական այցելությամբ որևէ տեղ գնացողը թող գլուխ... Շիրակի մարզի դատախազի այցի արդյունքում «Արթիկ» ՔԿՀ... Ադրբեջանի 5 կմ 100մ երկարությամբ դրոշը անց է կացվե... «Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան Հարուստներին «մորթելով»՝ սոցիալապես առավել վատ ապր...
website by Sargssyan