Ջիհադիստները քիմիական հարձակում են ծրագրել Լոնդոնի մետրոյում. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի հակաահաբեկչական հետախուզությունը պարզել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ծրագրել է քիմիական հարձակում իրագործել Լոնդոնում:
Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ջիհադիստների ծրագրերի մասին հայտնի է դարձել ԻՊ բարձրաստիճան անդամների միջև հեռախոսազրույցի ձայնագրությունից:
Այժմ իշխանությունները կարծում են, որ Մեծ Բրիտանիայում ԻՊ-ի կողմից քիմիական հարձակում իրագործելու հավանականությունը 25%-ից հասել է 50%-ի:
Ամենահավանական տարբերակն այն է, որ Լոնդոնի մետրոյում քլորին պարունակող ռումբ կպայթեցվի, ինչը կարող է դառնալ մոտ հարյուր մարդու մահվան պատճառ:
Հայտնի է, որ այժմ բրիտանական իշխանություններն ակտիվորեն մշակում են նման հարձակումները կանխելու, ինչպես նաև հարձակման դեպքում արդյունավետ քայլեր կիրառելու վերաբերյալ ծրագրեր: