Սերբիայում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել (լուսանկարներ)
ՄիջազգայինՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում երեկ հազարավոր մարդիկ քայլերթ են իրականացրել՝ ի նշան երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է Associated Press-ը:
Բողոքի ակցիաների պատճառ է հանդիսացել սերբ ձախակողմյան քաղաքական գործիչներից մեկին՝ Բորկո Ստեֆանովիչին և նրա դաշնակիցներին ծեծի ենթարկելը:
Ընդդիմությունը վստահ է, որ միջադեպը տեղի է ունեցել իշխող կոալիցիայի ստեղծած «դաժանության և վախի մթնոլորտի» պատճառով: