Թել Ավիվից Մոսկվա թռչող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորներից մեկի մահվան պատճառով
ՄիջազգայինԹել Ավիվից Մոսկվա թռչող օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Պլատով» օդանավակայանում՝ ուղևորներից մեկի մահվան պատճառով, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Ըստ նախնական տեղեկության՝ ինքնաթիռի ուղևորն ունեցել է սրտի անբուժելի հիվանդություն: Մահացած տղամարդը բուժում է ստացել Իսրայելում:
Մահվան դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավիաընկերության անունը նույնպես հայտնի չէ:
Հայտնի է, որ օդանավն ուղևորվելիս է եղել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան: