Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Զելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում Կիևը


Մեծ բանավեճ, փոքր արդյունքներ

Քաղաքականություն

Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև: Նման բանավեճ Հայաստանում տեղի չէր ունեցել, և եթե չհաշվենք Երևանի ավագանու ընտրություններին նախորդած նմանօրինակ բանավեճը, ապա թե՛ իր ձևաչափով, թե՛ ներառականությամբ այն իսկապես ֆենոմենալ էր: Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ միայն ձևաչափը ներմուծելով հնարավոր է ստանալ այն բովանդակային որակը, որն առկա է բանավեճերի հայրենիքում՝ Արևմուտքում: Սակայն ինքնին մեծ բանավեճը, ընդհանրապես առատ բանավեճային ձևաչափերը հետաքրքիր նորամուծություն են, որի հետ հայաստանյան քաղաքական դաշտը ստիպված է լինում առերեսվել:

Ինչևէ: Գալով նախօրեի մեծ բանավեճին, պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով հնարավոր չէ դատել, թե որ ուժը այդ բանավեճում հաղթեց: Քաղաքական իրավիճակում, բնականաբար, ի սկզբանե հաղթել է հեղափոխական ուժը, և այս իմաստով բանավեճը որոշակիորեն կորցրել է իր հիմնական նպատակը՝ ընտրության արդյունքի վրա ազդելը: Սակայն, եթե բանավեճը չի կարող որոշել ընտրության հաղթողին, այնուամենայնիվ կարող է, օրինակ, որոշել, թե ինչպես կընտրի չկողմնորոշված էլեկտորատը:

Հայաստանի էլեկտորալ շերտն, ըստ էության, բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Կա ստվար հատված, որ անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կա մեկ այլ հատված, որը աջակցում է հեղափոխությանն ընդհանրապես, բայց կոնկերտ Փաշինյանի հետ կապված ունի վերապահումներ, կա ՀՀԿ–ի փոքրաթիվ էլեկտորատը, որը ակամայից դարձել է այս հեղափոխության արդյունքում մարգինալացված շերտը, կա ՀՅԴ–ն իր ավանդական ընտրողներով, ԲՀԿ–ն՝ նույնպես իր տարածքային կառույցների ակտիվ աշխատանքի միջոցով ունի որոշակի էլեկտորատ: Սրանից բացի կան նաև մարդիկ, որոնք որևէ կերպ չեն կողմնորոշվում՝ ընտրել հեղափոխությանը, դրան կից ուժերին, թե հին Հայաստանը ներկայացնողներին: Չմոռանանք նաև, որ ընտրություններն անցնելու են ռեյտինգային ընտրակարգով, ասել է թե, շատ դեպքերում անհատների հանգամանքը գերադասվելու է կուսակցություններին: 

Հայաստանի էլեկտորալ դաշտի մասին խորքային սոցիոլոգիական ուսումնասիրություններ չկան, կան միայն հպանցիկ ու մակերեսային, կասկածելի սոցիոլոգիական անվանվող կանխատեսումներ: Սա է պատճառը, որ Հայաստանի ընտրողի վարքը ազատ պայմաններում բավական անկանխատեսելի է: Այս իմաստով առաջիկա ընտրությունները, հատկապես դրանց ազատ և թափանցիկ անցկացման դեպքում շանս են տալիս հասկանալու ընտրողների մոտեցումները, ընտրողների դաշտի առանձնահատկություններն ու բաժանումները:

Բանավեճերը, մեծ հաշվով, չլուծեցին ընտրության հաղթողի հարցը, քանի որ այդ հարցը լուծված էր ի սկզբանե: Բայց դրանք շանս են տալիս մյուս ուժերին դեպի իրենց կողմնորոշել չկողմնորոշված կամ կիսակողմնորոշված էլեկտորատին: Այս գիտակցումը, ընդ որում, հազվադեպ էր նկատվում բանավեճերում, ինչը ևս խոսում է բանավեճերի հանդեպ Հայաստանի քաղաքական համակարգի ընտելացված չլինելու մասին: Շատ դեպքերում պրագմատիկ նպատակին գալիս էր փոխարինելու մաքսիմալիզմն ու բանավիճող հակառակորդին ոչնչացնելու ինքնանպատակությունը: Այնինչ, գոնե այն ուժերը, որոնք հավակնում էին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերին, պիտի գիտակցեին, որ բանավեճերում խոսում էին ոչ թե իրենց մրցակիցների, թեկուզև թույլ մրցակիցների, այլ հասարակության, հատկապես դրա չկողմնորոշված հատվածի հետ:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ռուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)
Ամենադիտված