Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն՝ իր դիմումի վերաբերյալ բացատրություն տալու
ՔաղաքականությունԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն:
Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահը ոստիկանությունում, ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց. «Արփինե Հովհաննիսյանը դիմել է ոստիկանություն, որ իր հասցեին համացանցի միջոցով սպառնալիքներ են հնչեցվել: Այդ առնչությամբ բացատրություն տալու նպատակով Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն»:
Tert.am-ի տեղեկություններով՝ Արփինե Հովհաննիսյանը նախկինում ևս իր հասցեին հնչող սպառնալիքների համար դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործի հարուցման հիմք չլինելու պատճառով գործ չի հարուցվել: