ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Ուժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ  «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներում Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ


Փնթի և ոչ արդյունավետ քարոզարշավ

Քաղաքականություն

Երևանի քաղաքային միջավայրը, որն առանց այդ էլ աչքի չէր ընկնում իր հարմարավետությամբ ու աչքի համար միշտ տհաճ տպավորություն էր թողնում, դարձել է նախընտրական քարոզարշավի զոհը: Գովազդային վահանակների առատության հետ արդեն հաշտվել էինք, ու մեծ հաշվով տարբերություն չկա՝ այդ վահանակների վրա հեռուստացույցի, լվացքի փոշու, վարկային կազմակերպության, թե պատգամավորի թեկնածուի գովազդ է: 

Բայց օրենքով սահմանված ու կարգավորվող վահանակներից դուրս էլ քարոզարշավը գտել է տարածվելու եղանակներ: Բնակելի և ոչ բնակելի շենքերի պատեր, փողոցային լույսերի սյուներ, շքամուտքերի դռներ, վերելակների պատեր: Շարքը կարելի է անվերջ շարունակել: Քարոզարշավը հասել է ընդհուպ մինչև դռան դիմացի շոր, երբ նախընտրական բուկլետները սկսում են հանգրվանել այդ շորի վրա, ուղղակի ոտքի տակ: 

Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկություններից մեկը՝ թեկնածուների առատությունը, ենթադրելի էր, որ քարոզարշավային նյութը կլինի սովորականից շատ: Բայց որ այսքան շատ ու այս քանակությամբ, այս դրսևորումներով, դժվար էր պատկերացնել: Մոտավորապես նույն պատկերը համացանցում է: Ֆեյսբուքում իրար հերթ չտալով բացված անհատական էջերը, այդ էջերի տարածումը sponsored վերտառությամբ: Մի խոսքով, հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով քարոզարշավ ու թեկնածուներ: Արդյունքում շահում են միայն նախընտրական բուկլետների տպագրությամբ զբաղվողները և պարոն Ցուկերբերգը: 

Սակայն սա հարցի, այսպես ասած, գեղագիտական կողմն է: Մի կողմ թողնենք քաղաքային միջավայրի հանդեպ քարոզարշավի դրսևորած փնթիությունը, փորձենք մոռանալ ֆեյսբուքյան հարթակում կատարվողը: Գանք հարցի արդյունավետության կողմին: Կլինի ֆեյսբուքյան հարթակում, թե բուկլետների ու գովազդային վահանակների տեսքով, շատ դժվար է 1400 թեկնածուներին տարբերել իրարից: Թեկնածուներից քչերն են, որ ունեն կուտակած քաղաքական կապիտալ, արդեն հայտնի են հանրությանը ու ունեն որոշակի համակրանք ու վստահություն: Շատերի քաղաքական կենսագրությունը մեկ–երկու ամսվա կյանք ունի ընդամենը: Հարց է ծագում՝ միանման բուկլետներ ու գովազդային վահանակներ պատվիրելով, բուկլետները միջնորդավորված տարածելով՝ ի՞նչ խնդիր են լուծում թեկնածուները: Ինչո՞ւ է բոլորին միաժամանակ թվում, թե բուկլետ պատվիրելով ու բաժանելով կամ գովազդային օրինական վահանակներով ու պաստառներն անօրինական կերպով ամենուր կպցնելով՝ հնարավոր է լինելու հավաքել պատկառելի ձայներ:

Ինչ–որ տեղ կարելի է հասկանալ, օրինակ, «Իմ քայլը» դաշինքի այն թեկնածուներին, որոնք քարոզարշավ անում են անելու համար և վստահ են, որ կհայտնվեն կա՛մ օրենսդիրում, կա՛մ գործադիրում Նիկոլ Փաշինյանի հեղինակության հաշվին: Հասկանալի է նաև այլ ուժեր ներկայացնող այն թեկնածուների մոտիվացիան, որոնք ընտրական պրոցես են մտել ոչ թե խորհրդարանում հայտնվելու նպատակով, այլ կարճաժամկետ խնդիր ունեն լուծելու՝ որևէ ուժի համար բերել, ասենք, 300 ձայն, բնականաբար, համապատասխան գումարի դիմաց: 

Բայց այսքանով հանդերձ կան բազմաթիվ թեկնածուներ, որոնց քարոզարշավային գործունեության արդյունավետությունը խիստ կասկածելի է թվում: Եզակի են դեպքերը, երբ, օրինակ, թեկնածուներն իրենք են թակում մարդկանց դռները կամ փողոցում իրենք են բաժանում նախընտրական բուկլետներ, բնականաբար, հընթացս նաև զրուցելով ու ներկայանալով քաղաքացիներին: Այդ եզակի դեպքերը քարոզարշավային այս անհասկանալի ու խայտաբղետ քաոսի մեջ թողնում են դրական տպավորություն՝ առնվազն այն իմաստով, որ նման թեկնածուները տպավորվում են մարդկանց ուղեղներում: Մնացյալ դեպքերում գործ ունենք նույն գործիքների հետ, որոնք թեկնածուները կիրառում են այնպիսի իքնավստահությամբ, կարծես հեծանիվ են հորինել:

Ռեյտինգային համակարգի խաղի կանոնները, երբ քարոզարշավին մասնակցում են հարյուրավոր թեկնածուներ ամեն ընտրատարածքում, էլ ավելի են սուր դարձնում քաղաքական սնանկության այն միջավայրը, որն ունենք: Բազմաթիվ թեկնածուներ, որոնք ոչ քաղաքական կենսագրություն, ոչ էլ ասելիք ունեն, դառնում են այդ սնանկության դեսպանները: Տպավորություն է ստեղծվում, թե քարոզարշավ վարելու կամ քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է երեք բան՝ ունենալ նախընտրական շտաբ, ունենալ ֆեյսբուքյան էջ, պատվիրել գովազդային վահանակներ, պաստառներ ու բուկլետներ և տարածել դրանք: 

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. ՄաթևոսյանՈղբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավորՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» 24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվելՈւշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը Սամվելի հետ միասին տեսնելու ենք ձեր վերջը՝ դավաճան թուրք նիկոլ ու քպ խմբակ․ Աննա ՄկրտչյանՏավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք» Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՆրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր
Ամենադիտված