Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում


Իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել

Քաղաքականություն
Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն անցան քարոզարշավի ճանապարհի կեսից ավելին: Թե ինչ պայքար կլինի մնացյալ չորս–հինգ օրերին, ցույց կտա ժամանակը, բայց այն, ինչ կա այսօրվա դրությամբ, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նման կերպ է բնութագրում.
 
«Ականատես ենք ընտրարշավի, որը, կարծես թե, երկու հարթության մեջ է ընթանում: Առաջին հարթությունը սև–սպիտակն է, որի գլխավոր մասնակիցները երկու ուժ են՝ ներկայիս և նախկին իշխանությունները: Այդ երկու ուժերը կարծես ընտրարշավի մի հարթության մեջ են և միմյանց հետ մրցում են սև–սպիտակ գունային գամմայում: Երկրորդ հարթության մեջ մնացած ինը ուժերն են, որոնք իրենց չեն դիրքավորում սև–սպիտակի մեջ և փորձում են այլ գունային գամմաների մեջ մրցել: Առաջին հարթության դեպքում առաջին պլան է մղված հետևյալը. հին և նոր վարչախմբերի միջև բանավեճի պես ինչ–որ մի բան է ընթանում: Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ այդ հեղափոխություն կոչեցյալը շարունակվում է այնպիսի եռանդով, այնպիսի տոնայնությամբ ու մեղադրանքներով, ինչպիսին ապրիլ, մայիս ամիսներին էր: Մինչդեռ փաստ է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը որևէ տեխնոլոգիա չօգտագործեր, ապա քաղաքական, իրավիճակային տրամաբանությունն ու գործընթացները բերելու էին իր գլխավորած ուժի հաղթանակին: Այս առումով կարծում եմ, որ ընտրապայքարը տեղավորելով սև ու սպիտակի մեջ և թիրախավորելով հենց նախկիններին՝ իշխանությունը փոքր-ինչ տարօրինակ մարտավարություն է ընտրել»,–PressMedia.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը:
 
Նա ընդգծեց՝ եթե սառը վերլուծություն ենք անում, ապա, ըստ էության, նույն մարտավարությունն ընտրել են նաև նախկինները. «Հանրապետականներն ուղղակիորեն իրենց դիրքավորել են սև դաշտում: Փորձում են արմատական ընդդիմության դեր խաղալ ու դրանով իսկ Ն. Փաշինյանից և իր իշխանությունից դժգոհ ընտրազանգվածին համոզել ձայն տալ իրենց: Այսինքն՝ իրենք բավականին թիրախավորված են աշխատում, իրենց աշխատանքը թիրախավորված է կոնկրետ պոտենցիալ ընտրազանգվածի վրա: Չեն փորձում այստեղիցայնտեղից մարդ պոկել, որովհետև հասկանում են, որ դա հեռանկար չունի»:
 
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանության վերոնշյալ մարտավարությունը ձեռնտու է նաև ՀՀԿ–ին: «Ըստ էության, ոչինչ չանելով, օֆիսներում նստած ու «ֆեյսբուքներից» դուրս չգալով և ընդամենը հոլովակներով հանդես գալով՝ ՀՀԿ–ն անընդհատ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Ըստ էության, ձրի PR է իրականացվում: Ինչ վերաբերում է մնացած քաղաքական ուժերին, ապա նրանք իրենց հարթության մեջ են, և յուրաքանչյուրը փորձում է վերցնել այն ընտրողների ձայները, որոնք չեն քվեարկելու ո՛չ սպիտակներին, ո՛չ սևերին: Այդ ուժերից յուրաքանչյուրն իր յուրահատուկ ֆիշկայով և մեսիջով փորձում է ֆիքսել իր առանձնահատկությունը»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է մինչ այս կարևորված խոսքի գործոնին և ծրագրային պայքարին, քաղտեխնոլոգը կրկին պնդեց նախկինում հայտնած այն տեսակետը, ըստ որի, երբ վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի դերը նվազագույնի է հասցված, առաջնային է դառնում խոսքը:
 
«Փաստ է, որ առայժմ ծրագրային «մենամարտեր» առանձնապես չենք տեսնում: Իսկ խոսքը կարող է լինել և՛ հռետորաբանության, և՛ քննադատության, և՛ ծրագրերի տեսքով: Թեպետ վերոնշյալ սև–սպիտակի տրամաբանության պարագայում ավելի ակտուալ է դառնում քննադատությունը, անձնավորված պայքարը, բայց, այնուամենայնիվ, դա արվում է խոսքով: Այսինքն՝ իշխանությունը չի գնում ոչ ոքի ձայները, չի ստիպում, այլ ուղղակի փորձում է նման հռետորաբանությամբ քաղաքական դաշտում վերջնականապես թաղել քաղաքական դիակին: Բայց եթե նույնիսկ նման նպատակ ունի, ապա քաղաքական դիակին վերակենդանացնում է՝ նրան անընդհատ ուշադրության կենտրոնում պահելով: Այս առումով հասարակության մոտ հարցեր են առաջանում, որովհետև հեղափոխության արդյունքում եկավ նոր ուժ, իսկ հինը ոչ թե երկրորդ, այլ վերջին պլան դուրս եկավ: Հիմա, ըստ էության, իշխանության ընտրած մարտավարության շնորհիվ քաղաքական դիակը դարձավ գործոն»,–նշեց նա:
 
Ինչ վերաբերում է իշխանության ծրագրաին պայքարին, ապա, ըստ քաղաքագետի, այն առայժմ իշխանության մարտավարության մեջ առաջնային չէ. «Միայն վերջին մեկ–երկու օրերին ենք տեսնում, որ կարծես թե սկսել են շեշտադրում անել նաև ծրագրերի վրա»:
 
Խոսքի կարևորության համատեքստում Վ. Հակոբյանը մի դրական հանգամանք առանձնացրեց:
 
«Կարծես սկսում է կայանալ բանավեճի կուլտուրան, թեպետ այդ առումով քաղաքական լուրջ կուլտուրա չկա, բայց երևույթը, որպես այդպիսին, դրական է: Վերջին 25–26 տարիների ընթացքում մարդիկ ուզում էին, որ բանավեճեր լինեն»,–նշեց նա՝ հույս հայտնելով, որ կա՛մ ժամանակի ընթացքում, կա՛մ գուցե հենց այս նախընտրական կամպանիայի վերջնահատվածում բանավեճերը կլինեն ինչ–ինչ ծրագրերի շուրջ:
 
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ այս քարոզարշավում օգտագործվում են նաև բոլոր քաղաքական տեխնոլոգիաները: 
 
«Չէի ասի, որ ֆանտաստիկ ընտրարշավ է գնում, բայց կարող եմ ասել, որ բոլոր՝ թե՛ հին, թե՛ «ռեբրենդինգ» արված տեխնոլոգիաներն օգտագործվում են: Կան քաղաքական ուժեր, որոնք բավականին լուրջ են վերաբերվել կարգախոսներին, լոգոներին: Դրանց միջոցով իրենք մեսիջ են ուղարկում հենց այն ընտրողին, որն իրենց կարծիքով իրենց թիրախն է: Ի վերջո, կարգախոսի և լոգոյի միջոցով քաղաքական ուժերը սովորաբար դիրքավորվում և հիշվում են քաղաքական դաշտում: Բացի այդ, շատ ակտիվ են օգտագործվում ինֆորմացիոն տեխնոլոգիաները: Բոլորը բավականին մեծ ուշադրություն են դարձրել հատկապես սոցցանցերին, գուցե նաև այն պատճառով, որ «հայկական ֆեյսբուք»–ը բավականին մարդաշատ է, և այդ հատվածում բավականին մեծ թիրախային խմբերի հետ կարելի է աշխատել: Այն ոչ պակաս կարևոր գործոն է, որը ֆինանսական առումով շատ քիչ ծախս է պահանջում: Մեծ հաշվով՝ յուրաքանչյուրն ուզում է ինչ–որ ձևով դիրքավորվել, հիշվել, իդենտիֆիկացվել դաշտում, որ աննկատ չմնա»,–եզրափակեց մեր զրուցակիցը:
ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը
Ամենադիտված