Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Ուժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ  «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներում


Ոսկե ստանդարտներն ունեն նաև ոսկե կանոններ.

Մամուլ
Թեմայի շուրջ զրուցել ենք «Դավիդյանց լաբորատորիաներ» ԱԿ մոլեկուլային դիագնոստիկայի լաբորատորիայի վարիչ Գևորգ Մարտիրոսյանի և նույն ախտորոշման կենտրոնի մոլեկուլային բջջագենետիկական լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանի հետ: 
 
Իհարկե, առաջին մեթոդի կիրառման նրբությունները հասկանալու համար նախ պետք է հարցնել՝
 
Ի՞նչ է ՊՇՌ մեթոդը, երբ կատարվում է հետազոտություն՝ ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ
 
Գենետիկ այս հետազոտությունն առաջին հայացքից բարդ է, բայց նաև հետաքրքիր: Գևորգ Մարտիրոսյանը, որն այս ոլորտում տարիների մեծ փորձ ունի, նախ բացատրում է.
 
«Բոլոր կենդանի օրգանիզմներն ունեն ժառանգական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ–ն: Բոլոր օրգանիզմներն իրարից տարբերվում են այդ ժառանգական նյութում առկա նուկլեինաթթուների հերթականությամբ: Նուկլեինաթթուները կոդավորող միավորներն են, որոնք թույլ են տալիս այս մեթոդի օգտագործմամբ գտնել մեր կողմից հետազոտվող ցանկացած հատված, որը պատկանում է բացառապես այդ օրգանիզմին: ՊՇՌ–ով մենք կարողանում ենք կատարել մի շարք հետազոտություններ. առաջինն ինֆեկցիոն բազմապիսի հարուցիչների հայտնաբերումն է: Հարուցիչներն իրենց հերթին բաժանվում են տարբեր տեսակների: Հետազոտությունների երկրորդ խումբը ժառանգական և ոչ ժառանգական հիվանդությունների հետազոտությունն է:
 
Ժառանգական հիվանդությունների դեպքում կան մուտացիաներ, այսպես կոչված՝ շեղումներ, որոնք ծնողներից փոխանցվում են երեխաներին: Այդ շեղումները կարող են բերել տարբեր հիվանդությունների: ՊՇՌ մեթոդի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել նաև այդ մուտացիաները»:
 
Ոչ միայն հիվանդությունների հայտնաբերում, այլև զարգացման ռիսկեր. ՊՇՌ–ն հստակությամբ ամենաբարձրն է
 
Նրա խոսքով՝ հետազոտությունների երրորդ խումբը մուտացիաների հետազոտությունն է. «Մենք կարողանում ենք հայտնաբերել նաև մուտացիաներ, որոնք կարող են հանգեցնել քաղցկեղի: Բացի այն, որ մեր հետազոտություններով հայտնաբերվում են այդ շեղումները, մեր հետազոտությունները թույլ են տալիս նաև ընտրել այն դեղորայքը, ըստ որի՝ ճիշտ ու արդյունավետ բուժում կկատարվի: Մենք կատարում ենք նաև պոլիմորֆիզմների հետազոտություն, որի շնորհիվ կարող ենք տալ տարբեր հիվանդությունների զարգացման ռիսկերը»:
 
Մասնագետը շեշտեց այն կարևոր բաղադրիչները, որոնք իրենց գործում որակ են ապահովում: Այդ առումով նա նախ մատնանշում է միջազգային ստանդարտներով կառուցված իրենց լաբորատորիան, որտեղ հետևում են բոլոր կանոններին:
 
Որո՞նք են այդ միջազգային ստանդարտները
 
«Նշված հետազոտության բոլոր փուլերը կատարվում են 3 առանձին սենյակներում՝ իրենց առանձին օդափոխությամբ: Յուրաքանչյուր սենյակում նաև առանձնացված բոքսեր կան: Սա շատ կարևոր է, իսկ թե ինչո՞ւ, նախ՝ բացատրեմ. հետազոտությունների մեջ ՊՇՌ–ն ոսկե ստանդարտ է համարվում, որովհետև կարողանում ենք նյութի շատ չնչին քանակությամբ, ընդհուպ մինչև մեկ բջջի օգնությամբ հստակ ասել՝ հետազոտվող նյութի մեջ ինֆեկցիոն կամ մուտացիոն ագենտ կա՞, թե՞ ոչ: Ոչ մի այլ մեթոդ այսքան բարձր զգայողականություն և սպեցիֆիկություն չունի, որքան ՊՇՌ–ն է: Իսկ որպեսզի ապահովենք նշվածները, աշխատում ենք շատ մաքուր: Պետք է գրեթե ստերիլ միջավայր լինի, որովհետև նույնիսկ ոչ մաքուր օդը կարող է բերել պատասխանի շեղման: Այս ամենը հաշվի առնելով՝ լաբորատորիան կառուցվել է միջազգային ստանդարտներին համապատասխան»:
 
Այս կանոններով առաջնորդվելուց, լավագույն սարքավորումներով աշխատելուց զատ՝ «Դավիդյանց լաբորատորիաների» թիմի համար կարևոր մի ոսկե կանոն կա, որը կիրառվում է նաև ոսկե ստանդարտի՝ ՊՇՌ–ի հետազոտության դեպքում:
 
Ամենամեծ սխալը բացառված է. հետազոտությունը՝ մասնագետի աչքերով
 
Այս առումով Գևորգ Մարտիրոսյանը շեշտում է մասնագետի դերը և խոսում այն տարածված ամենամեծ սխալի մասին, որն առկա է ոլորտում:
 
«Տարածված սխալ կա, ըստ որի՝ ՊՇՌ մեթոդի վրա հիմնականում աշխատում են լաբորատոր մասնագետներ, որոնք չեն պատկերացնում գործընթացը և պատասխանը տալիս են՝ հիմնվելով սարքավորման տված պատասխանի վրա: Պետք է մասնագետը լինի գենետիկ, գենետիկական հետազոտություններին մոտ կանգնած և մոլեկուլային կենսաբանության հիմքերն ուսումնասիրած մասնագետ: Կեղծ դրական (այսինքն, երբ հիվանդությունը չկա, բայց սարքավորումը կեղծ դրական պատասխան է տալիս–խմբ.) պատասխանները լինում են ոչ միայն սարքավորման, այլ մասնագետի հմտության պակասի պատճառով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ սարքավորումն իր ավտոմատ պատասխանների 10–ից մեկը տալիս է կեղծ դրական: Սա չգիտեն շատերը և պարտավորել են չեն իմանալ՝ ի տարբերություն այդ ոլորտում մասնագիտացածների: Այդ իսկ պատճառով մենք բոլոր պատասխանները հետազոտում ենք մեր աչքերով, վերջնական պատասխանի արդյունքների հստակությունը մենք ինքներս ենք նայում և նոր տալիս պատասխանը: Եթե տեսնում ենք, որ այդքանից հետո կասկածելի պատասխան ունենք, ոչ մի դեպքում չենք տալիս այն: Հետազոտությունը կրկնում ենք մեր հաշվին, մինչև պացիենտը հստակ պատասխան ստանա՝ արդյո՞ք ունի ինչ–որ հիվանդություն, թե՞ ոչ: Եվ այս ամենի արդյունքն այն է, որ «Դավիդյանց լաբորատորիաներում» վերոնշյալ ամենամեծ սխալը բացառված է:
 
Մոլեկուլային բջջագենետիկայի ոսկե ստանդարտ հանդիսացող մեթոդներից հաջորդի՝ Fish մեթոդի հիմքում ևս կան որոշ առանձնահատկություններ, որոնց մասին արդեն պատմում է լաբորատորիայի բջջագենետիկ Լուսինե Պողոսյանը: 
 

Ո՞րն է հաջողությամբ կիրառվող Fish մեթոդի արդյունավետության հիմքը

«Այս մեթոդն օգտագործվում է թե՛գիտական հետազոտությունների, թե՛ կլինիկական և թե՛ նաև օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման նպատակով: Fish–ի հիմքում ԴՆԹ–ի կոմպլիմենտարության սկզբունքն է: «Դավիդյանց լաբորատորիաներում» տվյալ մեթոդը կիրառում ենք նաև օնկոլոգիական տարբեր հիվանդությունների գենետիկական ախտորոշման նպատակով: Մեթոդը մեզ մոտ կիրառվում է բավականին հաջողությամբ, ունենք համապատասխան լաբորատորիաներ՝ զինված համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, համագործակցում ենք գերմանական ընկերությունների հետ՝ տվյալ հետազոտությունները գերմանական արտադրության սարքերով ու նյութերով ենք կատարում: Մեզ մոտ կա համակարգչային ծրագրերի այն հագեցվածությունը, որն անհրաժեշտ է տվյալ հետազոտությունը կատարելու համար»,–ընդգծում է Լ. Պողոսյանը:

Նա միաժամանակ աշխատանքի արդյունավետության մոտ հիսուն տոկոսը մասնագետի գործոնով է պայմանավորում. «Այս մեթոդի հիմքում ևս մեծ է այդ գործոնը, որովհետև, իհարկե, մանրադիտակ է կիրառվում, բայց վերլուծությունը կատարվում է աչքով: Այս առումով ևս ավտոմատացված համակարգչային ծրագրերն ընդամենը օգնության չնչին լումա ունեն: Մասնագետի գործոնով է պայմանավորված արդյունքը, և մասնագետը պետք է հետևի միջազգային ուղեցույցներին, դրանցում առկա հնարավոր փոփոխություններին, նորամուծություններին: Այդ նորամուծությունների ներդրման առաջին իսկ օրվանից մասնագետը դրանք պետք է կիրառի իր շարունակական աշխատանքում: Այդ կանոններին հետևելը շատ կարևոր է»:

Համագործակցություն կամ՝ այն, ինչից կախված է ճշգրտության բավականին մեծ տոկոսը

Բացի վերոնշյալ սկզբունքից, որով առաջնորդվում են ախտորոշման կենտրոնում, Լ. Պողոսյանը մի կարևոր առանձնահատկություն էլ է նշում, որին պետք է հետևեն նաև շատ լաբորատորիաներ:

«Միջազգային ուղեցույցների կանոնների մեջ ներառված է մի շատ կարևոր դրույթ, որը բջջագենետիկի և ախտաբանի համագործակցությունն է: Ճշգրտության բավականին մեծ տոկոսը կախված է հենց այդ համագործակցությունից: Շատ լաբորատորիաներում չկա այդ համագործակցությունը: «Դավիդյանց լաբորատորիաներում» համագործակցության գործոնը եղել է առաջին պայմաններից մեկը, որը և հանդիսանում  է վերջնական արդյունքի հիմնական երաշխավորը»,–ասաց նա:

«Դավիդյանց լաբորատորիաներում» աշխատում են քաղաքացուն հնարավորինս կարճ ժամանակահատվածում տալ նաև նշված հետազոտությունների պատասխանները: Ախտորոշման կենտրոնի աշխատակիցներ Գ. Մարտիրոսյանն ու Լ. Պողոսյանն, այդուհանդերձ, շեշտում են, որ հնարավորին արագ պատասխան տալու առավելությունը իրենց դեպքում երբեք չի կարող որակի հաշվին լինել: 

 
Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. ՄաթևոսյանՈղբերգություն Քարաշամբում․ կա զոհ և վիրավորՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» 24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվելՈւշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը Սամվելի հետ միասին տեսնելու ենք ձեր վերջը՝ դավաճան թուրք նիկոլ ու քպ խմբակ․ Աննա Մկրտչյան
Ամենադիտված