Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ Ասրյան Վթար է. ջուր չի լինի Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Իմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ Ամստերդամ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնում


Սուպեր–սուպեր վարչապետական համակարգ

Վերլուծություն
Քարոզարշավային մի քանի օրերի բավական կոշտ ընթացքը դարձել է վերջին օրերի հիմնական քննարկումների առարկա: Սակայն բարձրագոչ, աղմկոտ քարոզարշավին զուգահեռ տեսանելի են որոշակի պրոցեսներ, որոնք գուցեև չեն դառնում քննարկման առարկա, բայց իրենց էությամբ առավել ուղենիշային են հետընտրական Հայաստանը պատկերացնելու համար:
 
Քարոզարշավի ընթացքում աչքի է զարնում, այսպես ասած, վարչապետի ընտրության հանգամանքը խորհրդարանի ընտրության հանդեպ գերակա դարձնելու միտումը: Փաշինյանը քվեաթերթիկը ներկայացնում է երկու ասպեկտով՝ որպես վարչապետի, այսինքն իր ընտրություն, և որպես պատգամավորի ընտրություն: Ռեյտինգային պատգամավորության թեկնածուների անուններն էլ ներկայացվում են պարզ թվարկմամբ, ելույթներ նրանք չեն ունենում և բավարարվում են միայն Փաշինյանի կողքը կանգնելով:
 
Այն հանգամանքը, որ իշխող ուժի քարոզարշավի առանցքում հենց Փաշինյանն է,  բացատրվում է բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներով: Ի վերջո, պարզ է, որ ուզենք, թե չուզենք, հենց Փաշինյանն է իշխանության շարժիչ ուժը, իսկ նրա թիմի անդամների մեծամասնությունը նորեկներ են քաղաքականության մեջ: Բայց քարոզարշավը, հատկապես դրա ռեյտինգային բաղադրիչը շանս էր տալիս ունենալ տեղերում քաղաքական ամուր հիմքեր, կամ գոնե դնել այդ հիմքերի ձևավորման սկիզբը, օրինակ, շանս տալով թեկնածուներին արտահայտվելու, ներկայանալու, ինչու ոչ՝ մրցակցելու միմյանց հետ:
 
Այս մոտեցումը վերաբերում է նաև համամասնական ցուցակին ընդհանրապես: Նկատելի է, որ քարոզարշավի ընթացքում, բացի այս կամ այն հեռուստաբանավեճերին ներկա լինելուց ու հարցազրույցներ տալուց, համամասնական ցուցակի անդամները, նույնիսկ առաջին քսանյակում գտնվող անդամները որևէ ակտիվությամբ աչքի չեն ընկնում, չեն խոսում, ելույթներ չեն ունենում: 
 
Ինչքան էլ որ հեղափոխությունը թելադրում է իր պայմանները՝ այս դեպքում Փաշինյանի անձի հանդեպ ահռելի հանրային համակրանքի հանգամանքը, ամեն դեպքում պետք է հասկանալ, որ ներկա պրոցեսները անկյունաքարային են ապագա համակարգի ձևավորման իմաստով: Հենց այս պրոցեսի արդյունքում է որոշվում, թե ինչ համակարգ, ինչ թիմ է ձևավորում Փաշինյանը:
 
Քարոզարշավի ընթացքը հուշում է, որ Փաշինյանի անձի ակնհայտորեն առավելությունը շարունակում է լինել իշխանության հիմնական քաշող ուժը, այդպես լինելու է նաև ընտրություններից հետո: Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք, որ ապագա խորհրդարանը լինելու է շատ թույլ, անկախ նրանից, որ այն ընտրվելու է ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով: Ի վերջո, սխալ են նաև այն պնդումները, թե սրանք նախ՝ վարչապետի, հետո նոր խորհրդարանի ընտրություններ են: Իհարկե, ընտրության արդյունքներով խորհրդարանական մեծամասնությունն ընտրելու է վարչապետ, բայց վարչապետի ընտրությունը խորհրդարանական համակարգի բաղադրիչներից մեկն է միայն: Առավել կարևոր է բուն խորհրդարանի բովանդակությունն ու արժեքը: Իսկ եթե ամեն դեպքում ունենալու ենք այնպիսի համակարգ, որտեղ սուպեր վարչապետական աթոռը, պայմանավորված վարչապետի հեղինակությամբ, դառնալու է սուպեր–սուպեր վարչապետական, ապա գուցե ժամանակն է մտածելու կառավարման ձևը փոխելու, կիսանախագահական կամ նախագահական համակարգին վերադառնալու մասին: Այդպես առնվազն ավելի ներդաշնակ քաղաքական համակարգ կունենանք: Այլապես վտանգ կա թղթի վրա ունենալ գրված մի բան, սակայն իրականում լրիվ այլ բան:
 
Հեղինակ՝ Լևոն Մարգարյան
Համաձայնագիր, որը ոչինչ չի պարտադրում Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի և Նոյեմբերյանի մի շարք հասցեներում Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Խաչիկ ԱսրյանՎթար է. ջուր չի լինի Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը Կադրեր՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ կան վիրավորներ, զոհԱվտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ, 3 վիրավոր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովԻմ գլխավոր առաքելությունը եկեղեցու և քրիստոնյաների պաշտպանությունն է․ Ռոբերտ ԱմստերդամՓաշինյանը կրկին արձակուրդ է գնում Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԳազ չի լինի օգոստոսի 13-ին և 14-ին․ հասցեներ Հորդորում եմ Սամվել Կարապետյանի ընկերներին և համախոհներին համախմբվել Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են․ Ռոբերտ ԱմստերդամՄեր տարածաշրջանում Հայաստանից հետո ամենից շատ խաղաղություն ուզում է Ռուսաստանը․ Մհեր ԱվետիսյանIDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը Վարչախումբը Հայաստանը տանում է աղետալի արկածախնդրության. Դավիթ Սարգսյան Իշխանությունը ռեսուրսը կենտրոնացնելու է սահմանադրական փոփոխությունները հաջողելու գործում, որովհետև պայմանավորվածությունները կտապալվեն, եթե Ալիևի հանձնարարած «տնային աշխատանքը» չկատարեն. Աբրահամյան Երկու օր քթից արյուն է եկել, ուշադրություն չեն դարձրել, ինսուլտ է ստացել. նոր մանրամասներ՝ մահացած զինվորի մասինՄիջանցքային էյֆորիա և թվերի խորը հակասություններ․ Հրայր ԿամենդատյանՆուբարաշենի աղբավայրում առաջացած հրդեհն ամբողջությամբ մարվել էԹրամփն ունակ չէ խաղաղության երաշխավոր լինելու. Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Իջևանում գործադուլ արած հնդիկների մասին Զորամասում մահացած 19-ամյա Վահեն Մարտունուց է, ընտանիքի կրտսեր որդին Կրեմլն անդրադարձել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցին 19-ամյա զինծառայող է մաhացել. ո՞վ է նա Թրամփը փակել է արևային էներգետիկայի ծրագիրը Բրոնզե մեդալ` Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայիցԻջևանում գործադուլ է․ «Մեզ ստիպում են աշխատել ատրճшնшկի սպшռնшլիքի տակ»Երբ առաջին պլանին հաստատակամությունն է «ՀայաՔվե» միավորման Արաբկիրի գրասենյակում առաջադեմ ազգայնականության թեմայով բանախոսեց քվեբեկցի պրոֆեսոր Միշել ՌոշըՎաշինգտոնյան համաձայնագրից շահում է միայն Ադրբեջանը. Արմեն Մանվելյան Դերասանուհի, երգչուհի Կարինա Ղահրամանյանը շնորհավորել է հայերին Նավասարդի՝ Ազգային ինքնության օրվա կապակցությամբ Կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Սիրուշոն դստեր հետ հանգստից ֆոտոշարք է հրապարակել Իրանն ու Ռուսաստանը կոշտ են պատասխանելու վաշինգտոնյան համաձայնագրին Դեսպանի թեկնածու նախարարին Փաշինյանը Վաշինգտոն չէր տարել Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահի հետ Ադրբեջանը հետքայլ չի արել իր որևէ պահանջում Դաղստանն անցել է ջրի տակ (տեսանյութ) Էրդողանի նախարարների կաբինետի նիստում կքննարկի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համատեղ հռչակագիրըՍևանա լճի ափին գտել են 3 տարի առաջ խեղդված երիտասարդ ձկնորսի մասունքները Ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզելՎթար․ ջուր չի լինելու մի քանի ժամ Հանրապետության մի շարք շրջաններում օգոստոսի 11-15-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ՇՄՆԻսրայելի՝ Գազայի վրա հարվածի հետևանքով զոհվել են «Ալ Ջազիրա»-ի լրագրողներ Ֆասթ Շիֆթը Sevan Startup Summit-ին ներկայացրել է իր նոր պրոդուկտները Գազ չի լինելու մինչեւ երեկո
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված