Ծառուկյանի հանդեպ վստահությունն օր օրի աճում է․լրատվական մանիպուլացիան ապարդյուն է
BlogԳևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քարոզարշավի երկրորդ օրը «Լուսավոր Հայաստանի» թեկնածուները այցելեցին Արարատի մարզ, որտեղ հանդիպում ունեցան արարատցիների հետ։ Խոսակցության ժամանակ արարատցիներից մեկը հնչեցրեց կասկածելի մտքեր, որոնք ադեկվատ պատասխանի արժանացան Էդմոն Մարուքյանի կողմից, քանի որ քաղաքացու խոսքից անգամ երևում էր, որ նա գտնվում է ոչ ադեկվատ, ու սթափ վիճակում։ Այս միջադեպը բավարար ուշադրության չէր արժանանա, եթե լրատվամիջոցները բազմաչարչար ու տափակ վերնագրերի շղթան շարունակելու համար չընտրեին այնպիսի վերնագիր, որը կզայրացնել շատ ու շատերին։
Բանն այն է, որ վերոհիշյալ քաղաքացին, խոսելով «Արարտ ցեմենտի» գործարանի մասին, նախապես «հաշվելով» գործարանի եկամուտները, ենթադրում է, որ եթե գործարանի ղեկավարությունը ստացած եկամուտը թողնի Արարատում, մարզը կբարգավաճի։ Բանականությունը չկորցրած յուրաքանչյուր ոք, ինչպես նաև արարատցիները նման անպատասխանատու հայտարարությունները բնականաբար ուշադրության չեն արժանացնի, քանի որ այս մարզում սիրում ու հարգում են Ծառուկյանին։ Արարատ ցեմենտի գործարանը 1200 մարդու աշխատանքով է ապահովում, ու նույնիսկ այն ժամանակ, երբ ցեմենտի գործարանը որոշ սեզոններին դադարեցնում է աշխատանքը՝ աշխատողները վարձատրվում են հատուկ Գագիկ Ծառուկյանի պահանջով։
Առնվազն անլրջություն է լրատվամիջոցի կողմից, քարոզարշավի երկրորդ օրը, նման վերնագիր ընտրելը։
Խաղի կանոնները խախտելը, նման ոչ հավաստի, օդից վերցրած ինֆորմացիա տալը Գագիկ Ծառուկյանի երկար տարիների կատարած աշխատանքին ու ձեռք բերած վստահությանը ոչ մի վնաս հասցնել չեն կարող, ձևավորված վստահությունն ու հավատը օր օրի աճում է և ամրապնդվում։