Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Հեղափոխությունն ավարտվե՞ց. հասարակության և իշխանության պատկերացումները տարբեր են

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շաբաթօրյա երթին անդրադարձել էինք մեր նախորդ համարում՝ նշելով, որ այն առավել ծիսական իմաստ ունի նախաձեռնողների համար: Գործառութային իմաստով երթը թիրախային չէր, որովհետև չկար թիրախը՝ հեղափոխությանը սպառնացող վտանգը, որ նախկինում դառնում էր բազմամարդ, արագ մոբիլիզացվող երթերի ու հանրահավաքների առիթ: Միակ պրագմատիկ նշանակությունը, որ կարող էր երթն ունենալ, հանրային տրամադրությունների շոշափումն էր, որն էլ կորոշեր հետագա քարոզարշավի հռետորաբանությունը: Վերոնշյալ կանխատեսումները կյանքի կոչվեցին երթի թե՛ սակավամարդությամբ, թե՛ այդ սակավամարդության հանգամանքին հետևած արձագանքներով, հատկապես իշխանության արձագանքներով:
 
Ինչո՞ւ էր երթը սակավամարդ
 
Այն, որ երթը սակավամարդ էր, հայտնի դարձավ դեռ օրվա սկզբին: Պարզ էր, որ այս հանգամանքը դառնալու է քննարկման առարկա, հատկապես իշխանության մրցակիցների, այս դեպքում՝ նախորդ իշխանության և նրան հարող խմբերի կողմից: Քարոզչական առումով սա դիվիդենտներ շահելու հրաշալի առիթ էր: Միաժամանակ հետագա մեկնաբանությունները ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը քննարկման առարկա էր դարձել նաև դրա նախաձեռնողների համար: 
 
Երթի սակավամարդությունը, սակայն, չի նշանակում, թե իշխանությունների հանդեպ հասարակությունը կորցրել է վստահությունը: Առավել ևս չի նշանակում, թե առաջիկա ընտրություններում նրանք ձախողելու են: Այն հանգամանքը, որ ընտրություններում հեղափոխության առանցք հանդիսացող թիմը ստանալու է մեծամասնություն, երթի սակավամարդությամբ չփոխվեց: Ավելին, այն, որ երթին քիչ մարդ էր մասնակցում, չի նշանակում, թե աճել է իշխանության մրցակիցների վարկանիշը ու չմասնակցողները դարձել են, ասենք, ՀՀԿ–ի թիրախային լսարանը: Ընդհանրապես արժե մեկընդմիշտ հստակեցնել, որ հեղափոխությանն աջակցած այն հատվածը, որն այսօր ունի որոշակի վերապահումներ, ՀՀԿ–ի թիրախային լսարանը չէ: Հանրապետականների թիրախային լսարանը հեղափոխության գծից այն կողմ հայտնվածներն են: Հետևաբար վարկանիշային ու էլեկտորալ բոնուսներ իշխանության ու հեղափոխության հանդեպ հնարավոր սկեպտիկ դրսևորումներից կարող են շահել այն ուժերը, որոնք դիրքավորվել են որպես հեղափոխության օժանդակող ու միաժամանակ իշխանությանն այլընտրանք: 
 
Հասարակության ակնկալիքները փոխվել են
 
Ինչևէ: Բուն երթի սակավամարդության պատճառներն այլ են: Առավել պարզ այդ պատճառները կարելի է ամբողջացնել հետևյալ կերպ՝ հասարակությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, կասեցրել է հեղափոխությանը սպառնացող վտանգները, ու հիմա, երբ որևէ վտանգ հեղափոխությանը չի սպառնում, հասարակությունը չի տեսնում երթի կամ հանրահավաքի գնալու որևէ իրական մոտիվացիա: Ավելին՝ իր պարտավորությունները կատարած հասարակությունն այժմ ակնկալում է իշխանության կողմից շոշափելի փոփոխությունների իրականացում: Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, որ իրենք կատարել են հասարակության առջև ստանձնած բոլոր պարտավորությունները, որովհետև անհայտ է, թե որ պարտավորությունների մասին է խոսքը: Բայց հասարակության մասով վստահ կարելի է ասել, որ հեղափոխության առջև լռելյայն ստանձնած պարտականությունները կատարված են:
 
Հետևաբար գնդակն այլևս իշխանությունների դաշտում է: Երթի սակավամարդությունը նշանակում է ոչ թե ՀՀԿ–ի ռևանշի շանս, ոչ թե իշխանության հանդեպ անվստահություն, այլ հեղափոխության տրանսֆորմացիա, հասարակության սպասելիքների տրանսֆորմացիա: Հայաստանյան հասարակությունը հեղափոխության ակտիվ փուլը, երբ կարիք կար վտանգներից պաշտպանել տեղի ունեցածը, ընկալում է որպես անցած, սպառված, հաջողած ու հիմա արդեն գտնվում է հաջորդ փուլի սպասման մեջ: Այն պնդումները, թե Փաշինյանը, եթե ուզենար բազմամարդ երթ, ապա մեկ ժամում կկազմակերպեր, ոչ միայն ցինիկ են հնչում՝ հասարակության անվերապահ համակրանքը դեպի հեղափոխությունը նույնացնելով չմտածող ամբոխի հետ, այլև, ըստ էության, ցույց են տալիս, որ հասարակության և իշխանության ընկալումները հեղափոխության մասին տարբեր են: Ավելին՝ հասարակությունն արդեն մեկ քայլ առաջ է գնացել ու հասել հեղափոխության տրանսֆորմացիայի տրամաբանորեն հաջորդ փուլին, իսկ իշխանությունները դեռևս գտնվում են ակտիվ փուլի, փողոցային պայքարի իներցիայի տրամաբանության մեջ: Որևէ վտանգ չեզոքացնելու միտում չունեցող, բացառապես հին ու բարի օրերը վերհիշելու միտված երթը ասվածի վառ ապացույցն է:

Պետք չէ վախենալ երթի սակավամարդությունից

Ամեն դեպքում, հետքայլերթային քննարկումներում գերիշխում էր իշխանության մրցակիցներից շատերի քամահրանքն ու հեգնանքը երթի սակավամարդության վերաբերյալ: Ու չնայած եղան փորձեր, այդ թվում՝ նաև տողերիս հեղինակի կողմից, իրավիճակը հստակեցնելու ու երթի սակավամարդության իրական, ոչ վախճանաբանական պատճառները մատնացույց անելու, երեկոյան արդեն՝ երթի ավարտին ու դրանից հետո իշխանության տարբեր օղակների ու անձամբ Փաշինյանի արձագանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունը դարձել է ցավոտ քննարկման առարկա: Փաշինյանի բավական կոշտ արձագանքը ֆեյսբուքյան էջում, երթի սակավամարդության հանգամանքը լղոզելու փորձն ու հեգնողներին սառը ցնցուղ ընդունելու ուղարկելու հանգամանքը ցույց տվեցին, որ երթի սակավամարդությունից արվել են սխալ հետևություններ: Ավելի ուշ էլ Փաշինյանը հայտարարեց արձակուրդ գնալու մասին, թեպետ մինչ այդ, օրինակ, լրագրողներին հորդորում էր Ընտրական օրենսգիրքը ուշադիր կարդալ, քանի որ այնտեղ նման պարտադրանք չկա: Դժվար է ասել՝ արձակուրդ գնալու որոշումը կայացվել էր նախքան երթը, թե ոչ, բայց «ձախողված» երթից հետո արձակուրդ գնալու մասին հայտարարությունը տեղավորվեց այդ ձախողման իշխանական ընկալումների ու դրանից արված եզրակացությունների կոնտեքստում: 

Առաջին կոշտ արձագանքներից զատ, բնականաբար, փորձ արվեց նաև գտնել երթի սակավամարդության մասին այլ հիմնավորումներ, օրինակ, այն, որ երթը ուներ քավության նշանակություն, կամ այն իրազեկման երթ էր, կամ էլ, որ երթը դառնում է տնտեսական հեղափոխության սկիզբ: Բուն երթի ընթացքում, սակայն, ո՛չ քավություն, ո՛չ իրազեկում, ո՛չ էլ տնտեսական հեղափոխություն հիշեցնող ձևակերպումներ չէին հնչում: Հակառակը, երթն իր բովանդակային և խորհրդանշական պարունակությամբ մեկին մեկ կրկնում էր «հին ու բարի» օրերը, այն օրերը, որը վերհիշելու համար էլ, ըստ էության, կազմակերպվել էր երթը: Ասել է թե հետին թվով երթին վերագրվող իմաստները ընդամենը փորձեր էին արդարացնելու դրա սակավամարդությունը: 

Ինչպե՞ս սահուն տրանսֆորմացնել հեղափոխությունը դեպի հաջորդ փուլ

Հեղափոխությունը ավարտել է իր ակտիվ փուլը: Հասարակությունը դա հասկացել է իշխանություններից շուտ ու իր դիրքորոշմամբ ցույց է տալիս դա: Խնդիրն այն չէ, որ կան կոնկրետ, նախօրոք գծված փուլեր ու պետք է դրանց հերթականությունը պահել: Ակտիվ փուլը տարբերվում է իր մարտահրավերներով, որոնք այս պահի դրությամբ լուծված են: Վերջին մարտահրավերը եղել է արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը խորհրդարանական ուժերին պարտադրելը և այդ մարտահրավերը ևս լուծվել է հասարակության ակտիվ ներգործությամբ: Ավելին, եթե լինի արտաքին վտանգ, ապա հասարակությունը կրկին պատրաստ է ակտիվ փուլի գործիքակազմը կիրառել: Բայց որևէ արտաքին վտանգ այս պահին հեղափոխությունը չունի, բոլոր վտանգները ներքին են: Հեղափոխությունը խժռում է իր զավակներին չարչրկված արտահայտությունը չպետք է դառնա մոդայիկ: Իշխանությունը խնդիր ունի հեղափոխության տրանսֆորմացիոն ռիթմը ընկալելու ու հաջորդ փուլին անցումը հնարավորինս սահուն կատարելու: Այլապես կարող է ավարտվել ոչ թե հեղափոխության ակտիվ փուլը, այլ հեղափոխությունն ընդհանրապես:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված