«Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի». Լավրով
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի աջակցում Սիրիայում գործող որևէ քաղաքական ուժի կամ գործչի, գրում է «ТАСС» գործակալությունը:
«Մենք հարգում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն ու Ժնևյան բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, որոնցով հստակ սահմանված է, որ սիրիական հակամարտության լուծումը պետք է ուղղորդեն Սիրիայի քաղաքացիները: Միայն նրանք իրավունք ունեն սահմանել իրենց երկրի ապագան», - ասել է Լավրովը:
Նա նկատել է, որ ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցով բանակցությունների ընդհանուր հարթակ են ստեղծել՝ չնայած հակամարտության լուծման հարցում իրենց ունեցած տարբեր պատկերացումներին:
«Մենք ցանկանում ենք, որ Սիրրիայում վերականգնվի խաղաղությունը, ցանկանում ենք, որ երկիրը լինի կայուն, իսկ նրա սահմանները՝ անվտանգ», - ասել է Լավրովը՝ հավելելով, որ նրանք, որոնք փորձում են հակամարտության լուծման համար արհեստական ժամկետներ սահմանել, նպատակ են հետապնդում տապալել Աստանայի բանակցային գործընթացն ու վերադառնալ Սիրիայում ռեժիմի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը: