Առեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ես պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․ Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ. Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում


Ճամբարների միջև կրկին կարող են պայմանական բաժանումներ լինել. խնդիրը ճիշտ դիրքավորվելն է.

Life

Նախընտրական այս փուլում, ըստ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի, խնդիրը քաղաքական դաշտում ճիշտ դիրքավորվելն է: 

«Այսինքն, եթե որոշ ուժեր կարող են ներկայանալ սպիտակ կամ սև, ապա դա որոշողը ժողովուրդն է: Սևի ու սպիտակի տրամաբանությունն այնքան քննարկվեց, որ արդեն արժեզրկվել է, հիմա հարցը խորհրդարանական «մեծամասնություն և փոքրամասնություն» դաշտում է: Այսինքն՝ այդ տեսանկյունից պետք է նայել, որովհետև չի կարելի բոլորին միշտ բաժանել սևերի ու սպիտակների: Այդ ամենը անցավ: Դա քաղաքական տեխնոլոգիա էր, հասկանալի էր կոնկրետ իրավիճակում, բայց հիմա գնում ենք կոնկրետ քաղաքական գործընթացի, որն այլևս հեղափոխական չէ. գնում ենք ԱԺ ընտրությունների, և այս պարագայում քաղաքացին ինքն է ընտրելու, թե որ ուժն է լինելու մեծամասնությունը, որոնք՝ փոքրամասնությունը: Եվ սա բնական է, օրինաչափ ու նորմալ այն բոլոր երկրներում, որոնցում կան քաղաքական բնականոն գործընթացներ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ թե որքանո՞վ են քաղաքական ուժերը գիտակցել, որ հիմա գործընթացն այլ է, քաղաքագետը նկատում է.

«Քաղաքական ուժերը կկիրառեն համապատասխան տեխնոլոգիաներ, նաև կշրջանառեն վերոնշյալ կոնցեպտները, եթե դա բխի իրենց նախընտրական քարոզարշավի շահերից և տրամաբանությունից, բայց քաղաքագետներիս համար գոնե պետք է պարզ լինի, որ այդ ամենը, ինչը արվելու է, արվելու է զուտ քաղաքական շահերի ագրեգացման նպատակով: Այո, այդ ճամբարների միջև կրկին կարող են պայմանական բաժանումներ լինել, նույնիսկ կա քաղաքական ուժ, նաև քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, որ սև են: Սա հասկանալի է և պայմանավորված է քաղաքական դիրքավորումներով, բայց, ինչպես արդեն նշեցի, քաղաքացին ինքը կորոշի, թե որն է սպիտակը, որը՝ սևը»:

Քաղաքագետի դիտարկմամբ, նախորդ ընտրություններում քաղաքական ուժերի կարգախոսները սովորաբար այսպիսի լուրջ ուշադրության չէին արժանանում հետևյալ պատճառով. «Դեռ նախընտրական գործընթացում էր հասկանալի, թե որ ուժերն ինչպիսի դիրքավորում են ունենալու ԱԺ–ում: Իսկ հիմա տեսնում ենք, որ նոր նախընտրական մշակույթ է ձևավորվում, երբ և՛ նախընտրական կարգախոսները, և՛ մյուս տեխնոլոգիաները ուշադրության են արժանանում: Սա դրական առաջընթաց է մեր քաղաքական մշակույթում»:

Թեև քաղաքագետն այդ հանգամանքը դրական է համարում, բայց ընդգծում է նաև բացասական հատվածը:

«Ծրագրային դրույթների առումով գաղափարական պայքար այս անգամ չենք տեսնի, որովհետև Ընտրական օրենսգիրքը ընտրության տրամաբանությունը կենտրոնացնում է անձերի շուրջ: Ռեյտինգային ընտրակարգը պահպանելով՝ համապատասխան ընտրատարածքներում կարևորելու ենք անձերին, և գաղափարական մոտեցումները, ծրագրային դրույթներն ինքնաբերաբար երկրորդ պլան են մղվելու, ինչը բացասական է: Իհարկե, ես ավելի հակված էի, որ լիներ գաղափարական և ծրագրային պայքար, բայց այս պարագայում մենք լիարժեք այդպիսի պայքարի ականատես չենք լինելու»,–ասաց նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, ձևավորվող ԱԺ–ն պետք է դուրս գա էյֆորիկ տրամաբանությունից՝ կարևորելով նաև լիարժեք լեգիտիմ մարմին լինելու հանգամանքը:

«Հանրության սպասելիքները բավականին մեծ են, և սա բարձրացնում է նաև ուժերի պատասխանատվության չափը: Հետևապես՝ նոր խորհրդարանի հաշվետվողականությունը ևս պետք է բարձր լինի: Ի տարբերություն նախորդ ԱԺ–ի, այս պարագայում փոքր շեղումները շատ ավելի մեծ և ուժեղ ռեզոնանսներ կառաջացնեն: Նախորդի դեպքում հասկանալի էր՝ ոչ լեգիտիմ է, և կարող էր իրեն որոշակի «ծուլություն թույլ տալ»: Նոր ԱԺ–ն իրեն նման «ճոխություն» չի կարող թույլ տալ»,–ասաց նա:

Վերադառնալով մրցապայքարի տրամաբանությանը՝ նա ընդգծեց.

«Մեծ հաշվով՝ կտեսնենք հետևյալ պայքարը. քաղաքական ուժերի մեծ մասն իր քարոզարշավն իրականացնելու է հեղափոխության սահմանած իդեալների համատեքստում: Այսինքն, բացառությամբ ՀՀԿ–ի, քաղաքական մյուս ուժերի կողմից դրան հակադրություն չի լինելու: Մենք տեսանք, որ մյուս ուժերը սահուն կերպով տեղավորվեցին այս հեղափոխության տրամաբանության մեջ, իսկ ՀՀԿ–ն դիրքավորվում է արմատական ընդդիմության դաշտում: Սակայն մի դիտարկում. սրանից առաջ իշխանությունը ՀՀԿ–ն էր, իսկ ՀՀԿ–ի չարածն ու ձախողումները շատ ավելի մեծ են: ՀՀԿ–ն չի կարող քննադատել իշխանությանը, որովհետև անընդհատ կհակադարձեն՝ օրինակ բերելով իրենց ձախողումները: Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար կլինի, որ ընդդիմադիր դաշտում տեղավորվեն նոր քաղաքական ուժեր, որոնք չունեն անցյալի ձախողումներ, իսկ ներկայիս իշխանությանը քննադատելու հարցում կլինեն շատ ավելի հիմնավոր: Սա մեծամասնություն կազմող ուժին կստիպի նաև ավելի պատասխանատու մոտենալ իր աշխատանքին և կարգավիճակին, որը կունենա քաղաքական դաշտում»:

Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըԱռեղծվածային դեպք՝ Կոտայքում. ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը․ Ալիևը՝ Զանգեզուրի միջանցքի մասին Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա», ամիսներ առաջ էթնիկ զտում էին անում Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-իցԵս պնդում եմ, որ դիրքերի հետքաշում է եղել, կոնկրետ դիրքն էլ ասում եմ. Գեղամ Մանուկյան Ինչու՞ էր այլայլված Կիրանցի ղեկավարը․․․Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Նարեկ Մանասյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը․ բռնցքամարտի ԵԱ.Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր» Տավուշ առ Տավուշ հասնելու են մեր տներին․ հարցում Առաջին սահմանային սյունն է տեղադրվել Ադրբեջանի և Հայաստանի սահմանինՔիչ առաջ Փաշինյանը գրառում է կատարել և լուսանկար հրապարակելԲաքուն համաձայն է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված