Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի արտաքին կապերը խորացնելու ու զարգացնելու համար
BlogԳևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գաղտնիք չէ, որ երկու երկրների միջև փոխադարձ բարեկամություն ստեղծելու համար միայն պայմանագրերը բավական չեն, պետք է նաև ջերմ ու բարեկամական շփումներ՝ երկրների խորհրդարանների, կուսակցությունների միջև։ Հենց նման սկզբունքներով էլ կառուցվում է հայ-ռուսական բարեկամական և ռազմավարական փոխհարաբերությունները։ Փոխադարձ այցով այս օրերին Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հիշեցնեմ, որ մի քանի շաբաթ առաջ ՌԴ իշխող կուսակցություն հանդիսացող «Եդինայա Ռոսիայի» ղեկավար Սերգեյ Նեվերովը իր գլխավորած պատվիրակության հետ այցելել էր Հայաստան։
Նման փոխադարձ այցելություններն ու շփումները դրական ազդեցություն են թողնեում այս երկու երկրների բարեկամական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու, երկու երկրների միջև ակտիվ գործակցություն ծավալելու վրա։
Ավելի քան 10 տարվա արդյունավետ գործակցությունը ամուր հիմք է հանդիսանում հայ-ռուսական հարաբերությունները նոր ոգով կառուցելու համար։ «Եդինայա Ռոսիայի» առաջնորդ Սերգեյ Նեվերովը հանդիպման ժամանակ նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանում ջերմ ընդունելության համար, այնուհետև նշեց, որ Ծառուկյանին համարում է վստահելի գործընկեր։ Ծառուկյանն էլ իր հերթին հանդիպումը գնահատեց որպես կառուցողական ու արդյունավետ։
Այսպիսով, երկու երկրների միջկուսակցական հարաբերությունների ջերմ ու բարեկամական լինելը բազմաթիվ առավելություններ է տալիս Հայաստանին, նախ բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվում առևտրատնտեսական հարաբերությունների կայունացման ու զարգացման համար, և հետո այն բազմահազար հայերը, ովքեր գտնվում են ՌԴ ում, այսուհետ իրենց էլ ավելի ապահով ու վստահ են զգալու։
Հայաստանում ծավալվող ակտիվ քաղաքական պրոցեսները մի պահ քաղաքացիների ուշադրությունը շեղում են իրական, գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներից, սակայն դրանց մասին չմոռանալով, Գագիկ Ծառուկյանը ջանք չի խնայում մեր երկրի արտաքին հարաբերությունների զարգացման, դրանք նոր հարթակ տեղափոխելու, ու կայուն պահելու համար։