Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը


Փոքր ՀԷԿ–երը՝ բազում խնդիրների աքիլլեսյան գարշապար.

Մամուլ

Այն, որ երկար տարիներ տարբեր ոլորտների մասնագետները մեկուսացվել են, որպեսզի համակարգերում ստեղծված խառնաշփոթի պատճառով շատերը չհասկանան, թե իրականում որտեղ է թաքնված շան գլուխը, նորություն չէ: Այս ձևով երկիրը կառավարվել է խորհրդային կարգերի փլուզումից հետո, բայց կան ոլորտներ, որոնք եթե «կառավարվեն» քաղաքական ուժի ցանկություններով, կապրիզներով կամ առավել ևս երկիրը թալանելու մարմաջով, ապա ողջ երկիրը կկանգնեցնեն կրախի առջև: 

Նման վայ որոշումներից մեկով սկսվեցին այլընտրանքային էներգիայի աղբյուր ունենալու փնտրտուքները, որը հանգեցրեց փոքր ՀԷԿ–եր կառուցելու ծրագրի ընդունմանն ու իրագործմանը: Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ այստեղ ինչ–որ բան այն չէ: Գետերը սկսեցին ցամաքել, ձկնատեսակները վերանալ, իսկ գետերի ջրերով ոռոգվող հողերը՝ չորանալ:

Ինչ վերաբերում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ապա պարզից էլ պարզ է, որ այն, տարիներ շարունակ դակելով վերևների պահանջները, չի էլ փորձել նույն այդ վերևներին մասնագիտորեն բացատրել, որ օրինակ մեկ ջրի բաժակում ինչքան էլ որ վերևները ցանկանան, հնարավոր չէ երկու բաժակ ջուր «տեղավորել»: Ցավալին այն է, որ իրականում ՀԾԿՀ–ն նման ցանկություն անգամ չի ունեցել, քանի որ նախորդ իշխանությունների օրոք բոլորն աշխատում էին ոչ թե հարցերին մասնագիտական մոտեցում ցուցաբերել, այլ վերևների դաբրոյով ստացվող ցանկությունները դակելու տրամաբանությամբ:

Նույն տրամաբանությամբ էլ սկսվել է նաև փոքր ՀԷԿ–երի ծրագրի իրականացման գործընթացը, որի ժամանակ, որքան էլ զարմանալի է, լիցենզիայի տրամադրումն իրականացվել է բազմակի թերություններով: 

Մասնավորապես ՀԷԿ–ի կառուցման լիցենզիան որպես կանոն տրամադրվել  է փոքր ՀԷԿ–ի կառուցելու ամենավերջին էտապում, երբ արդեն ջրի օգտագործման և հողի տրամադրման թույլտվությունը տրված է եղել: Բայց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տված լիցենզիաներում այդպես էլ չի ֆիքսվել, թե օրինակ՝ ո՞ւմ կողմից և ե՞րբ է տրվել ջրօգտագործման թույլտվությունը և ջրի հիմնական ցուցանիշները, որոնք անմիջապես կապված են ՀԷԿ–ի տեխնոլոգիական խնդիրների հետ: Լիցենզիայում ընդամենը նշվում է ջրառի ու ջրի հեռացման նիշերը, հաշվարկային ճնշումը և հաշվարկային ելքը, սակայն, զարմանալիորեն չի ներկայացված այս ոլորտում շատ կարևոր տվյալ, թե ինչքան է բնապահպանական թողքը:

Փոքր ՀԷԿ–ի էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիայում չի նշված նաև, թե ինչքան է ՀԷԿ–ի կողմից էլեկտրաէներգիա արտադրելու չափաքանակը, ինչը նույնպես շատ զարմանալի է: Զարմանալի է նաև այն, որ այսօրինակ հարցերի մասին նույնպես մինչ օրս դեռ ոչ ոք որևէ գնահատական չի հնչեցրել:

Շարունակելով լիցենզիայի թեման՝ հավելենք, որ այդ փաստաթղթում չի նշվում նաև, թե փոքր ՀԷԿ–ի տեխնիկա–տնտեսական ցուցանիշներում կոնկրետ ինչ հիմնական սարքավորումներ են տեղադրվելու և դրանք տեխնիկական ինչ ցուցանիշներ պետք է ունենան, ինչը նույնպես կարող է հնարավոր չարաշահումների տեղիք տալ: 

Այս և այլ կոպիտ սխալների պատճառով ներկայում փոքր ՀԷԿ–երը երկիրը կանգնեցրել են բնապահպանական աղետի շեմին: Մի կողմից գետերն են սկսել ցամաքել, մյուս կողմից գյուղացիներն են զրկվել ոռոգման ջրից: Էլ չենք խոսում գետերում ապրող կենդանատեսակների վերանալու և դրանից բխող այլ խնդիրների մասին:

Փոքր ՀԷԿ–երի կառուցման և շահագործման լիցենզիայում էլեկտրաէներգիայի արտադրության քանակը հաշվելուն, ապա համապատասխան սարքավորումների չլինելու պատճառով հնարավոր չէ հասկանալ, թե բացի ՀԷԿ–ի տիրոջ գրպանը հարստացնելուց, իրականում երկրին ու ժողովրդին տված օգուտն ինչքան է:

Եվ նման լղոզված մեկնարկային պայմաններով էլ սկսվել է փոքր ՀԷԿ–եր կառուցելու բումը, բայց հարց է ծագում, թե նման պայմաններում ՀՀ դատախազության կողմից հարուցված քրեական գործերն ինչպե՞ս են ուսումնասիրվելու և ովքե՞ր են դառնալու իրական մեղավորները: 

Ու թեև ներկայում իբրև թե փորձ է արվում SKADA համակարգի միջոցով ուսումնասիրել, թե ինչպես են աշխատում փոքր ՀԷԿ–երը, սակայն նշենք, որ մինչև նույն այդ ՀԷԿ–երում ջրի ծախսաչափեր չտեղադրվեն, հնարավոր չի լինի նշված SKADA համակարգից օգտվել ու իրականությունը հասկանալ: Մյուս կողմից, հասկանալի պատճառներով, քանի որ փոքր ՀԷԿ–երի սեփականատերերն առանձնապես շահագրգռված չեն իրենց կողմից իրականացվող մեքենայությունների կծիկը բացելուն օժանդակել, բնական է, որ նրանք կհրաժարվեն նաև ծախսաչափեր տեղադրելու վրա հավել յալ գումարներ ծախսելուց: 

Այս ամենից հետո հարց է ծագում, թե նոր կառավարությունը մեղավորներին գտնելու և պատասխանատվության կանչելու գործընթացի ընթացքում իրականությունը պատշաճ գնահատելու, խնդիրները վերլուծելու համար արդյո՞ք կրկին կգնա մասնագետներին մեկուսացնելու և իրականությունը լղոզելու ճանապարհով, թե՞, այնուամենայնիվ, կփորձի ոլորտն առողջացնելու հստակ քայլեր ձեռնարկել:

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից
Ամենադիտված