Իշխան Զաքարյանը լավ կլինի չհոխորտա, թե ինքը չի ցանկացել առաջադրվել․․․
BlogԿարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը արդեն իսկ ներկայացրել են իրենց թեկնածուների ցանկը, կան քաղաքական դաշտում՝մասնավորապես խորհրդարանում ինչպես հին, այնպես էլ նոր դեմքեր: Ցուցակների ռեստավրացիան նոր քաղաքական իրողության կարևոր հրամայականներից մեկն էր, այն դեմքերից շատերը ովքեր խորհրդարանում զբաղված էին միայն կոճակ սեղմելով հիմնականում չհայտնվեցին ցուցակներում: Նման իրավիճակում է հայտնվել նաև Իշխան Զաքարյանը, ով թեպետ նշում է իբր ինքն անձամբ չի ցանկացել առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, սակայն դա իրականությունից բավականին հեռու է, քանզի Զաքարյանը չի առաջադրվել հենց քաղաքական ուժի և նրա առաջնորդի որոշմամբ: Դա իհարկե բնական է քանզի ամբողջ նստաշրջանի ընթացքում հազվադեպ գալով նիստերին և գալու ժամանակ էլ լինելով միայն կոճակ սեղմող պատգամավոր, ինչպես նաև ընդհանուր քաղաքական թիմի, նրա կայացրած որոշումների, ծավալած քաղաքական գործունեության հետ կապ չունենալով՝ Իշխան Զաքարյանը այս անգամ ոչ մի շանս չուներ հայտնվելու խորհրդարանում: Այնպես որ՝ Իշխան Զաքարյանը լավ կլինի չհոխորտա, թե իբրև ինքը չի ցանկացել առաջադրվել։ Սա բացահայտ սուտ է։ Զաքարյանը չի առաջադրվել, քանզի նա վաղուց հայտնվել էր քաղաքական լուսանցքում: