Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցել ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը


Կադրային բա՞նկ, թե՞ բանկրոտ. կառավարությունը՝ ՍՊԸ, իշխանությունն էլ՝ HR

Վերլուծություն

Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ խոսելով կադրային նոր քաղաքականության մասին: Խոսքը խորհրդատվական մարմնի ստեղծման մասին է, որին ուղարկելով ինքնակենսագրականներ՝ այս կամ այն ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան հրավիրվել հարցազրույցի, և եթե հաղթահարեն մի քանի փուլեր, ապա աշխատանքի կանցնեն պետական ապարատում: Նախօրեին էլ մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոսեց կադրային բանկի մասին՝ նշելով, որ իրենց մասնագիտության մեջ հաջողությունների հասած անձինք կարող են CV–ներն ուղարկել կառավարություն: 

Առաջին հայացքից, իհարկե, Փաշինյանն ասում է բավական դրական բաներ, բաներ, որոնք նախկինում չեն ասվել: Հատկապես նախորդ իշխանության վարած կադրային քաղաքականության ֆոնին, որը կարելի է անվանել առավել փակ, խմբային, թայֆայական, նմանատիպ հայտարարությունները դրական տպավորություն են թողնում: Կարծես թե ստեղծվում է պետական ապարատի, ընդհանրապես պետության և մասնագետների միջև ուղիղ հաղորդակցության հնարավորություն: Սակայն բացի դրական տպավորությունը, այլ էֆեկտ կարծես այս հայտարարությունները չեն թողնում:

Նախ, ինչ վերաբերում է իրենց ոլորտներում հաջողած մասնագետներին: Դժվար է պատկերացնել, որ իր ոլորտում հաջողած մասնագետը կարիք ունի աշխատանք փնտրելու, ինքնակենսագրական ուղարկելու և հարցազրույցներ անցնելու: Հատկապես, եթե մոտավոր պատկերացնենք, թե ովքեր են լինելու հարցազրույց վերցնողները՝ մարդիկ, ովքեր չնայած լեգիտիմ պրոցեսների արդյունքում հայտնվել են իշխանության, բայց դեռևս չեն ապացուցել իրենց ոլորտային ու մասնագիտական կոմպետենտությունը, ավելին՝ շատերը հաջողել են այդ կոմպետենտությունը դնել կասկածի տակ: Հետո՝ հաջողած մասնագետը, որը, դիցուք, աշխատում է մասնավոր սեկտորում, որևէ կերպ մոտիվացված չէ հայտնվել պետական ապարատում: Խոսքը միայն աշխատավարձի մասին չէ, այլ նաև ինքնաիրացման հնարավորության: Բոլորին էլ պարզ է, որ պետական ապարատը մասնագիտական հմտությունների իրացման ամենաբաց ու ստեղծագործ հարթակը չէ: Հետևաբար, եթե կա հաջողած մասնագետներ ներգրավելու խնդիր, ապա այդ խնդիրն առավելապես իշխանության խնդիրն է, ոչ թե հաջողած մասնագետների: Պետությունը պետք է գնա և խնդրի հաջողած մասնագետին թողնել իր բարձր աշխատավարձը, թողնել իր իրացման ու ստեղծագործական աճի ավելի ազատ հնարավորությունները ու գալ, լծվել պետական աշխատանքի: Այլ կերպ ասած՝ ոչ թե մասնագետները պետք է ինքնակենսագրական ուղարկեն, այլ կառավարությունը պետք է իր ինքնակենսագրականով ու մոտիվացիոն նամակով ներկայանա մասնագետներին ու խնդրի նրանց ներգրավվել պետական աշխատանքի:

Երկրորդ՝ ինչպես վերը նշեցինք, պետական աշխատանքն ամենահաճելիներից չէ, այն, անշուշտ պարտավորեցնող է, իր մեջ պարունակում է շատ հստակ պարտքի գիտակցում և պատասխանատվություն պետության հանդեպ, բայց միաժամանակ բավական ծանր է, բավական դանդաղաշարժ և կոնսերվատիվ իր էությամբ: Հաճախ պետական ծառայության մեջ հաջողում են ոչ թե այն մարդիկ, որոնք այս կամ այն ոլորտի կայացած մասնագետներ են, այլ նրանք, ովքեր ունեն կազմակերպչական հմտությունների, թիմի հետ աշխատելու փորձառություն, ծանր ու հագեցած տեմպին դիմանալու բնավորություն: Ինչպե՞ս է, օրինակ, իշխանությունն իր խորհրդատվական խողովակներով տարբերակելու նեղ ոլորտային մասնագետին լավ կազմակերպչից, կամ ծանր տեմպի տակ աշխատելու ունակ մասնագետին՝ առավել ազատ, ստեղծագործական մթնոլորտում աշխատելու ունակ մասնագետից: 

Երրորդ՝ երբ խոսվում է կադրային բանկի մասին, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում չկա կրթական ու գիտական համակարգ: Իսկ այն կա, թեկուզև բովանդակային իմաստով ոչ հեռանկարային, բայց կա: Այստեղից այնտեղից կադրեր փնտրելու, խորհրդատվական մարմիններ ստեղծելու փոխարեն պետությունն ընդամենը կարող է հստակ պատվեր իջեցնել կրթական ու գիտական ինստիտուտներին՝ պատրաստել կոնկրետ ուղղվածությամբ կադրեր, կոնկրետ ոլորտների մասնագետներ: Փաստացի, սակայն, կրթության և գիտության ոլորտում մենք այժմ ունենք բացառապես օդի անվերջ տատանումներ, իսկ այդ ոլորտները բարեփոխելու փոխարեն, զբաղված ենք տարբեր տեղերից կադրեր որոնելով:

Եվ վերջում. պետությունը ՍՊԸ չէ, իսկ պետության գործառույթներն իրացնող կառավարությունն էլ HR չէ: Կադրային քաղաքականություն ունենալ չի նշանակում լինել պարզ գործատու ու առաջնորդվել՝ ուղարկեք ձեր CV–ները տրամաբանությամբ: Պետության ֆունկցիոնալությունը շատ ավելին է, կադրային քաղաքականությունը այդ ֆունկցիոնալության հիմնական մեխանիզմներից մեկն է: Եթե կադրային քաղաքականերից մեկն է: Եթե կադրային քաղաքակաթյան հայտարարությունները հայտնվեն, ասենք, list.am կայքում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)
Ամենադիտված