Գագիկ Ծառուկյանի ավանդույթ դարձած խրախուսանքը ուսանողներին շարունակական է...
BlogԱլվինա Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես արդեն բոլորիս հայտնի է՝ նոյեմբերի 17-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես ուսանողների միջազգային օր: Տոնը ամեն տարի կրկնակի է դառնում Հայաստանի բոլոր ուսանողների համար, «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ, որը ամեն տարի ավադույթ է դարձրել խրախուսել բոլոր խելացի և բանիմաց ուսանողներին, ինչպես նաև այն ուսանողների, ովքեր փայլում են իրենց գիտելիքներով, սակայն ունեն ուսման վարձի վճարման հետ խնդիրներ՝ ելնելով իրենց սոցիալական դրությունից : Եվ ահա այս տարի նույնպես բացառություն չէր և ՀՀ 1000 երիտասարդ ուսանողներ ստացան դրամական պարգև՝ որպես խրախուսանք: Պարգևին արժանացան ոչ միայն վերոնշյալ ուսանողները, այլև ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակից զինվորները:
Հենց այդ օրը կազմակերպված գեղեցիկ միջոցառմանը մասնակից դարձավ անձամբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը և իր շնոհավորանքի խոսքը հղեց երիտասարդներին: Բարձր գնահատելով խելացի և կրթված երիտասրդների դերը մեր երկրում՝ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախագահը բազմիցս է նշել, որ միշտ կանգնած է օգնության կարիք ունեցող ուսանողների կողքին և ահա նրա յուրաքանչյուր ասված խոսք, կարճ ժամանակահատվածում դառնում է իրականություն:
Հարկ եմ համարում նշել, որ Գագիկ Ծառուկյանը ավելի քան երկու տասնյակ տարի է ինչ դրամական պարգևներ է շնորհում ուսանողներին, որով նրանք էլ ավելի են ոգևորվում և բարձրացնում երկրի կրթական մակարդակը: Եվ ուրեմն Ծառուկյանի այս քայլով լուծվում է մի քանի հիմնախնդիր, որոնք ծառացել են պետության առաջ: