Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ ուշադրությունը կրթությանը
BlogԼիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ցանկացած մարդու համար գնահատված լինելը աշխատասիրության նոր խթան է հանդիսանում, և նոր, ավելի հեռու գնացող ծրագրեր ունենալու հավատ ներշնչում: Արդեն շուրջ տասնհինգ տարի է ինչ հազարավոր ուսանողներ, ամեն տարի, ըստ իրենց ունեցած առաչադիմության արժանանում են Գագիկ Ծառուկյանի կողմից տրվող անվանական կրթաթոշակի : Կրթությունը չափազանց կարևոր է կրթված հասարակություն ձևավորելու համար, ինչը ուժեղ և զարգացած պետություն ստեղծելու անհրաժեշտ պայման է : Ժողովրդավարական սկզբուքներով կառավարվող երկրի համար բարձրագույն արժեքը մարդն է և նա իրավունք ունի ունենալ բոլոր պայմանները բարձրակարգ կրթույուն ստանալու համար : Տնտեսության զարգացման հետ մեկտեղ չափազանց կարևոր են բարձրակարգ մասնագետների պատրաստումը` համապատասխան ոլորտներում աշխատելու համար և այս տեսանկյունից ևս ուսանողներին խրախուսելը չափազանց կարևոր է: Բազմաթիվ անգամ շեշտվել է, որ Հայաստանի հիմնական կապիտալը մարդն է և ամեն տարի ուսանողներին ցուցաբերվող հետևողական աջակցությունը, զարգացած հասարակություն ձևավորելու համար կարևոր գործոն է: Տարբեր ուսանողներ ստացած դրամական միջոցները օգտագործում են տարբեր նպատակներով, ոմանք ուսման վարձի, ոմանք անձնական այլ կարիգների և Գագիկ Ծառուկյանի այսպիսի ոգևորող նախաձեռնությունները անշուշտ կունենան դրական մեծ ազդեցություն :