ՀՀԿ էժանագին շոուն...
BlogԹեհմինե Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ Ազգային ժողովի նիստում քննարկման դրվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական պահպանություն տրամադրելու նախագիծը։ ԱԺ-ում նախագիծը չընդունվեց, քանի որ նախագծին կողմ քվեները բավարար չէին։ Հարկ եմ համարում նշել, որ ըստ Սահմանադրության եկեղեցին պետությունից անջատ կառույց է, իսկ եկեղեցու հոգևոր սպասավորն, այս դեպքում Կաթողիկոսը չի հանդիսանում պետական պաշտոնյա: Ըստ այդմն էլ տրամաբանական է, որ Կաթողիկոսի անվտանգության ապահովումը պետության միջամտությամբ իրականացնելը հակասում է Սահմանադրական նորմերին: Այս կարևոր հանգամանքն էլ հաշվի առնելով, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ մնաց քվեարկությունից, ինչն էլ հետագայում անհիմն կերպով շահարկվեց նախագծի հեղինակ խմբակցության անդամների կողմից: Սակայն պետք է արձանագրել, որ ՀՀԿ-ի բեմադրած շոուն այդքան էլ համոզիչ չէր, քանզի առկա են մի շարք խնդիրներ, որոնց ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ի դրսևորումները զուտ դիվիդենտներ հավաքելու չստացված փորձ էր:
Նախ եթե այդ օրինագիծը այդչափ կարևոր էր ՀՀԿ-ի համար, ապա նրանք կարող էին ամբողջ կազմով ներկայանալ և այն անցկացնել, քանի որ դեֆակտո ԱԺ մեծամասնություն կազմող ուժը դեռ շարունակում են մնալ նրանք: Բայց չէ, այդ դեպքում ինչպես կկարողանաին մեղադրանքի սլաքներն ուղղել այն խմբակցությունների ուղղությամբ, որոնց ռեյտինգից սարսափած են և որոնց ռեյտինգն է այս պահի դրությամբ միակ խանգարող հանգամանքը, որպեսզի ՀՀԿ-ն կրկին հայտնվի խորհրդարանում: Ինչևէ կարծում եմ հանրությունը հստակ գիտակցում է, թե ՀՀԿ-ն ինչ ուժ է իրենից ներկայացնում և որքան էլ փորձեն էժանագին շոուներով հանրության վստահությունը վերականգնել, չի ստացվի, իրականությունը աչք է ծակում: