Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մարզվում են ամենաբարձր որակավորում ունեցող մարզահամալիրում
BlogՎարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը ծանրամարտի աշխարհի առաջնության ընթացքում, նվաճեց չեմպիոնի կոչումը, և դարձավ ռեկոդակիր իր քաշային կարգում, ինչը տպավորիչ արդյունք է:Այո սպորտը ի շնորհիվ ազգի նվիրյալների բարձունքի վրա է, սակայն նույն բանը չի կարելի ասել լրագրության մասին, քանի որ տարբեր ԶԼՄ-ներ նկարահանումներ կատարելով Հայաստանի տարբեր մարզադպրոցներում, առկա անմխիթար վիճակի մեջ փորձում են մեղադրել ՀԱՕԿ - ին, ինչը ամենքիչը անտրամաբանական է քանզի դա պետության պարտականությունն է, իսկ ՀԱՕԿ նախագահը իր սեփական միջոցներով վերանորոգել է բազմաթիվ մարզադպրոցներ և հայ մարզիկներին է նվիրել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող օլիմպիական ավանը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները և ինչը հաջողություններ գրանցելու կարևորագույն խթան է: ԵՎ եթե Գագիկ Ծառուկյանին ժամանակին տեղեկացնեին, որ կա նման խնդիր, վստահորեն, այն կարճ ժամկետում կլուծվեր, ինչպես եղավ Դսեղում, երբ համայնքի բնակիչների խնդրանքով մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերանորոգվեց և համապատասխան գույք հատկացվեց գյուղի մարզադպրոցին: Արդեն երկար ժամանակ է ինչ օլիմպիական ավանում է մարզվում նաև Սիմոն Մարտիրոսյանը և ունի բոլոր պայմանները առավելագույնս պատրաստվելու համար, սակայն տարբեր ԶԼՄ-ներ չնկատելով սա միգուցե քաղաքական, ֆինանսական կամ այլ դրդապատճառներից ելնելով, խառնում են սլաքները: Գագիկ Ծառուկյանի ունեցած ներդրումների շնորհիվ սպորտն անճանաչելիորեն փոխվել է, չեմպիոնական տիտղոսները դարձել են սովորական երևույթ, իսկ մարզիկները իրենց զգում են գնահատված և սիրված: Իսկ լրագրության ոլորտը, առավելևս նախընտրական շրջանում հաճախակի վերածվում է պատվերներ կատարողի և կորցնում իր կարևոր դերակատարումը:Հուսանք լրատվական դաշտում ևս հեղափոխություն կլինի և մարդկանց շփոթելու, անվանի մարդկանց վարկաբեկելու վատ սովորությունը կվերանա մեր առօրյաից:
Իսկ եթե իրոք կա ցանկացություն օբյեկտիվ լրատվության, ապա նույն լրատվականները շատ հանգիստ կարող են Սիմոնին հարցնել, թե որտեղ է նա մարզվում, ինչ պայմաններում: