Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է, որ իրեն սպառնում են սպանել
ՄիջազգայինՎրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին նոյեմբերի 12-ին կայացած բրիֆինգում հայտնել Է, որ իրեն ու իր երեխաներին կյանքից զրկելու սպառնալիքներով հեռախոսային հաղորդագրություններ են ստացվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կողմից հիմնադրված «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներից: «Անցած հանգստյան օրերին ինձ ու իմ երեխաներին ուղարկված հեռախոսային հաղորդագրություններում մեզ կյանքից զրկելու սպառնալիքներ են հայտնվել:
Սպառնալիքներն իրական են: Այդ ուղերձների հեղինակներն արդեն պարզված են, նրանք նախկին զինվորականներ են, «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմնակիցներ»,-ասել Է Զուրաբիշվիլին: Նա կոչ Է արել իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել: Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են խորհրդարանի պատգամավոր Զուրաբիշվին, որին ակտիվորեն աջակցում Է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, եւ «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, պետք Է կայանա մինչեւ դեկտեմբերի 2-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: