ԱՄՆ-ում համերգի ժամանակ հոսպիտալացվել է Aerosmith խմբի կիթառահարը
ՄիջազգայինԱմերիկյան «Աերոսմիթ» ռոք խմբի կիթառահար Ջո Փերին Նյու Յորքում համերգի ժամանակ հոսպիտալացվել է, գրում է TMZ կայքը:
Հաղորդվում է, որ շաբաթ երեկոյան կատարումից հետո Փերին հանդերձարան է վերադարձել «սարսափելի» տեսքով, որից հետո երաժիշտն անհապաղ հոսպիտալացվել է: Դեպքի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Ամերիկյան «Աերոսմիթ» ռոք խումբը հիմնադրվել է Սթիվեն Թայլերի, Ջո Փերիի և Թոմաս Հեմիլթոնի կողմից՝ 1970 թվականին: Խումբը թողարկել է 15 ստուդիական ալբոմ: Ոսկե, պլատինե և մուլտիպլատինե ալբոմների թվով «Աերոսմիթ»-ը վաղուց գերազանցել է ամերիկյան մյուս խմբերին, ստացել է չորս «Գրեմմի» մրցանակ: 2001 թվականին խումբն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում: 2016 թվականին «Աերոսմիթ»-ը հայտարարել է խմբի լուծարման և հրաժեշտի շրջագայության մասին: