Ստամբուլում փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ ու վիրավորներ
ՄիջազգայինՍտամբուլի եվրոպական մասում գտնվող Բահչելիէվլեր շրջանում գիշերը դեռևս անհայտ պատճառներով տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով տուժել է երեք մարդ, նրանցից մեկը ոստիկան է, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:
Նշվում է, որ երկու խմբերի միջև ծագած վեճը կանխել փորձած ոստիկանն ու մի քաղաքացի, ինչպես նաև կռվի մասնակիցներից մեկը տեղափոխվել են Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանի հիվանդանոցներից մեկը:
Կռվի մասնակիցներից 8 հոգի ձերբակալվել են, իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են երկու ատրճանակ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: