Դսեղի այցեքարտը հիմնովին վերանորոգվել է Գագիկ Ծառուկյանի շնորհիվ
BlogՍտելլա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսուհետ հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր մեծ բանաստեղծ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը հիմնովին վերանորոգված է: Վերջին անգամ հիմնովին վերանորոգում իրականացվել էր դեռևս 2002 թվականին՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցովներով։ Իսկ դրանից հետո այն մատնվել էր անուշադրության ու միայն Գագիկ Ծառուկյանի սեպտեմբերյան այցից հետո, հնարավոր եղավ հիմնովին լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք առաջացել էին տուն-թանգարանում՝ այս 16 տարիների ընթացքում:
Երբ Գագիկ Ծառուկյանը այցելեց Դսեղ և ծանոթացավ տուն-թանգարանի խնդիրներին, խոստացավ, որ այդ բոլոր հարցերը կստանան իրենց լուծումները: Ու ինչպես այժմ տեսնում ենք, այդ բոլոր խոստումները իրականացվել են: Դսեղի այցեքարտը համարվող կառույցը արդեն կարող է ընդունել այնքան այցելուներ, որքան հնարավոր չէր ընդունել նախկինում: Իսկ այժմ այն նորովի է ներկայացել իր այցելուներին: Չպետք է մոռանանք, որ հաջորդ տարի փետրվարին նշվելու է մեծ բանաստեղծի 150 ամյակը ու արդեն այն կտոնվի արժանավայել պայմաններում: Բացի այդ էլ արդեն իսկ շատացել են այցելուների քանակը, քանի որ ըստ թանգարանի տնօրենի խոսքերի՝ նրանք երբեք հոկտեմբեր ամսին այսքան այցելուներ չէին ունեցել:
Գագիկ Ծառուկյանի այս քայլը ուղղված էր ոչ միայն տուն-թանգարանի վերանորոգմանը, այլև հստակ կարող ենք նշել, որ այն նոր խթան կհանդիսանա՝ շրջանում մշակույթային կյանքի զարգացման գործում, բացի այդ էլ տուն-թանգարան մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այցելում ու արդեն այցելելուց նոր ու ավելի դրական տպավորություններ կստանան: