Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարար Գետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել 40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են


Ամեն ինչից՝ մի քիչ. ինչո՞ւ են քաղաքական ուժերը վախենում «իզմերից»

Վերլուծություն

Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական հատվածում կրքերը կրկին եռում էին: Թեման այս անգամ ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ հայտնի մի քաղաքացու և ԿԳՆ Արայիկ Հարությունյանի հանդիպման լուսանկարն էր: Ֆեյսբուքյան ժանրի կանոնների համաձայն՝ լուսանկարի հրապարակումից րոպեներ անց սկսվեցին ակտիվ քննարկումները: Քննարկումների բովանդակությանն ու առիթ հանդիսացած լուսանկարին անդրադառնալու ցանկություն ամենևին չունենք, և անկախ այդ հանդիպման բովանդակության մասին պաշտոնական որևէ պարզաբանման առկայության կամ բացակայության փաստի, կուզենայինք անդրադառնալ խնդրի քաղաքական կողմին: Այո, հենց քաղաքական կողմին, ինչքան էլ զարմանալի թվա թեմայի բովանդակությունն ու քաղաքական բառի առաջին հայացքից աչքի զարնող անհամատեղելիությունը:

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց թեման Հայաստանում միշտ քննարկվել է ու ընկալվել է բավական սուր: Այն, ըստ էության, կարելի է դասել այն թեմաների շարքին, որոնք աներկբա հարուցում են հասարակության ներսում ակտիվ ու ագրեսիվ քննարկումներ: Այս անգամ ևս այդպիսի քննարկումներ եղան, սակայն, այն տարբերությամբ, որ դրանցում նկատվում էր քաղաքական կոնտեքստ: Նախ Արայիկ Հարությունյանի հանգամանքը, երկրորդ՝ վերջին շրջանում նաև ԼԳԲՏ անձած թեմայով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը նոր իշխանության հակառակորդների համար դարձել են, այսպես ասած, քարոզչական ճակատի հիմնական կռվաններից: Հասկանալով, որ հասարակությունը բավական ագրեսիվ է արձագանքում այս թեմաներին, նոր իշխանության մրցակիցները բնականաբար չէին կարող ձեռքից բաց թողնել թեման: Քարոզչական իմաստով այս գործելաոճն, իհարկե, որոշակի արդյունավետություն կունենա:

Անկախ այն հանգամանքից, թե ինչպես են քարոզչական այս իրողությանն արձագանքելու նոր իշխանությունները, արձագանքելու են, թե ոչ, ակնհայտ է, որ կա, այսպես ասած, քաղ աքական մոտեցումների ճշգրտման խնդիր, բացառապես քարոզչական, մրցակիցներին սևացնելու միտում ունեցող դրսևորումներից վեր, քաղաքական դիրքորոշում ունենալու խնդիր: Հենց սա է, որ բացակայում է Հայաստանում: Այնպես չէ, որ միայն Հայաստանում են նմանատիպ թեմաները դառնում բուռն քննարկման առարկա: Նույնիսկ ամենադեմոկրատ, լիբերալ եվրոպական երկրներում նմանատիպ թեմաների շուրջ հասարակական կոնսենսուս չկա, ու միշտ կա տեսակետների ագրեսիվ բախման վտանգ: Բայց ի տարբերություն Հայաստանի, հասարակության համար ցավոտ թեմաների շուրջ եվրոպական քաղաքական ուժերը ձևավորում են հստակ քաղաքական դիրքորոշում, ոչ թե առաջնորդվում այստեղ և հիմա մոտեցմամբ քաղաքական մրցակիցներին բացառապես քարոզչական մակարդակում ոչնչացնելու մեթոդաբանությամբ:

Հենց այստեղ է, որ խնդիրը դառնում է քաղաքական, որովհետև ակնհայտ է, որ թե՛ նոր, թե՛ հին իշխանություններն այս հարցում որևէ հստակ, ձևակերպված քաղաքական դիրքորոշում չունեն, հենց այստեղ է, որ հասարակության տարբեր հատվածների հակադիր կարծիքները մնում են ֆեյսբուքյան բուռն քննարկումների առարկա՝ այդպես էլ չդառնալով քաղաքական բանավեճի նյութ:

Ընդդիմության դերակատարման մեջ իրենց փորձող հանրապետականները հիմա է, որ սկսել են դեմ խոսել ԼԳԲՏ քարոզչությանը, եվրոպական որոշ արժեքներին, հիմա է, որ սկսել են որպես պաշտոնական գաղափարախոսություն վկայակոչել ավանդական ընտանիքը, եկեղեցին ու քրիստոնեությունը: Բայց իշխանություն եղած ժամանակ նույն այդ մարդիկ որևէ կերպ չեն օգտագործել իրենց պաշտոնական դիրքն ու օրենսդրական լծակները այդ գաղափարախոսությունը քաղաքական դիրքորոշման ու քայլերի տրանսֆորմացնելու համար: Եվրոպական Միության հետ լավ հարաբերություններ կառուցելու ձգտումը գերակայել է հռչակված գաղափարախոսությանը, պահի քաղաքական ու դրամաշնորհային շահերը գերադասվել են քաղաքական սկզբունքներին ու դիրքորոշումներին: 

Իհարկե, լավ է, որ այժմ հանրապետականները փորձում են ապագա քաղաքական գործունեության համար գտնել որևէ գաղափարախոսական հիմք: Հուսանք՝ այդ հիմքն իսկապես կգտնվի ու չի մնա բացառապես սուր թեմաներով հակաիշխանական քարոզչական ալիքներ բարձրացնելու մակարդակում: Միաժամանակ նույնքան կարևոր է, որ այդ սուր և խոցելի թեմաների շուրջ հստակ քաղաքական դիրքորոշում ունենա նաև իշխանությունն ու իշխող կուսակցությունը, ու իր հերթին չառաջնորդվի իր դեմ բարձրացված քարոզչական ալիքներին սեփական հակաքարոզչությամբ կամ խնդիրները լղոզելու տրամաբանությամբ արձագանքելով: Ի վերջո, ինչքան էլ նախորդ, իսկ հիմա էլ ներկա իշխանությունները խուսափեն «իզմերից», այդ «իզմերի» ժամանակը գալու է:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ
Ամենադիտված