ԱՄՆ-ի հայկական թանգարանում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների իրերը

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում բացվել է Ամերիկայի հայկական թանգարանը, որտեղ ցուցադրվում են Հայոց ցեղասպանության ժամանակներից պահպանված իրեր։

Թանգարանի գլխավոր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը նշել է, որ ցուցանմուշների մեջ կան առարկաներ, որոնք դեռ փաթեթներից չեն հասցրել հանել, սակայն այժմ իրենք պատրաստ են «ցուցադրել» դրանք ողջ աշխարհին՝ տեղեկացնում է «Boston Globe»-ը։

Թանգարանի բացումը նախատեսված է նոյեմբերի 15-ին։ Բացման պաշտոնական արարողությանը հյուրերը կարող են վայելել նաեւ հայազգի թավջութակահարուհի Քեյթ Կայայանի երաժշտությունը։

Թանգարանի հավաքածուի մեջ կընդգրկվեն ավելի քան 5000 հինավուրց եւ միջնադարյան հայկական մետաղադրամներ, ավելի քան 3000 գործվածքներ, կրոնական գտածոներ, կավե միջնադարյան զարդանախշերով առարկաներ․․․

Ներկայում շենքը գտնվում է վերանորոգման փուլում, իսկ թանգարանի դիզայնն իրականացնում է հանրահայտ ճարտարապետ Վիրջինիա Դուրուտին։

Ցուցահանդեսում կներկայացվի միջնադարյան մասունք՝ մետաղյա ձեռք, որը հաջողվել է փրկել Ցեղասպանության ժամանակ։ Այն թանգարանին է նվիրել Աղավնի Դեմիրճյանը։ Նրա խոսքերով՝ մետաղյա ձեռքը կոտորածից փախած երկու կանայք են 1916թ․ փոխանցել իր մորը, որ պահպանի այն։ Նա էլ իր հետ բերել է ԱՄՆ եւ պահպանել տաճարի գերեզմանատանը։ Մոր մահից հետո Աղավնի Դեմիրճյանը որոշել է մասունքը թանգարանին նվիրաբերել։

Ջենիֆեր Լիսթոն Մանսոնն ընդգծել է ցուցահանդեսի կարեւորությունը՝ հիշեցնելով, թե քանի մարդ է ստիպված եղել լքել իր հայրենիքը։

loading...
Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ
Ամենաընթերցված
Արթուր Սարկիսովը` «Ենիսեյ»-ի ամանորյա ֆիլմում (տես... Շատ գեղեցիկ տոնածառ ունեք. զբոսաշրջիկների տպավորու... 11-ամյա տղայի մարմինը պատված է հսկայական խալերով Երաժիշտը գլխուղեղի վիրահատության ժամանակ կիթառ է ն... 4 կարևոր բան, որոնց ուշադրություն չեք դարձնում կոշ... Դուբայում աշխարհի ամենախոշոր ամանորյա գունդն են տե... Օրվա տեսանյութը․ Ինչ նվերներ է նվիրում Ելիզավետա 2... Ի՞նչ նվիրել Ամանորին. «գունազարդ» տոնավաճառ Երեւան... Պահարան. Ի՞նչ հագնել ամանորի գիշերը Պալաչը մի հասարակ մակաբույծ է, ում խոսքը զրոյական ... Դեկտեմբերի 20-ին Գյումրին առաջինը վառեց ամանորյա տ... Երևանում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը Պետք չէ լինել կլասիկ «աբիժնիկ»՝ փոխելով «Մուլտի գր... Հեքիաթային Պրահայում ամանորյա տրամադրություն է ամե... Գարիկ Մարտիրոսյանին լավ «տապակել են» ТНТ –ի նոր շո... Կինը փորձել է գազալցակայանում լիցքավորել էլեկտրակա... Անհաջողակ Պալաչի տրամաբանության սահմանները հատող հ... Պալաչ կոչեցյալի արատավոր երախտամոռությունը Պատմությունը կրկնվում է, Պալաչը չի դադարում մերկապ... Պալաչի նման սրբություն չունեցող ու չհարգող «մարդու...
website by Sargssyan