Նախընտրական տոնավաճառը, անցյալի իներցիան ու ճամբարափոխության տենդը

Նախընտրական քարոզարշավին սովորաբար նախորդում է նախընտրական վերադասավորումների փուլը՝ ճամբարափոխություններ՝ խիստ ռոմանտիկ հիմնավորումներով, նոր կուսակցությունների ստեղծում՝ բնականաբար ազգն ու պետությունը փրկելու առաքելությամբ, ցուցակների կազմման շուրջ իսկական տոնավաճառ: Սա ավանդույթ է, որը Հայաստանում չի խախտվում նույնիսկ հեղափոխական ժամանակներում: Ի վերջո, հեղափոխությունը հո չի կարող մի քանի ամսում արմատախիլ անել այն, ինչի հիմքերը տարիներ շարունակ ամրապնդվել էին քաղաքական դաշտում: Հատկապես, երբ որևէ գործուն քայլ այս ուղղությամբ չի արվում, օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենք չի գրվում ու չի դրվում քվեարկության, ինչպես որ խոստացվել էր:

Գործուն քայլերի բացակայության պայմաններում էլ իրավիճակը սկսում է ինքնակազմակերպվել նախկինի իներցիայով: Բնականաբար փոխվել են դեմքերը, ճամբարից ճամբար անցնելուց հնչող հիմնավորումներում հաճախակիացել են «հեղափոխություն», «հանուն հեղափոխության», «հեղափոխական թիմ» ձևակերպումները, բայց էությունը մնացել է նույնը: Հատկապես վերջին օրերի իրադարձությունները, երբ խոստումնալից թվացող երիտասարդ քաղգործիչները ընտրությունների նախաշեմին հանկարծակի որոշեցին փոխել իրենց կուսակցական կրծքանշանները՝ որոշում կայացնելով հօգուտ «նաղդ» և հաղթող տարբերակի, ցույց է տալիս, որ հեղափոխությունն իսկապես խորքային անելիքներ ունի, եթե, իհարկե, ցանկանում է ամբողջականանալ որպես հեղափոխություն, ոչ թե մնալ որպես սոսկ իշխանափոխություն: 

Հեղափոխության հիմնական անելիքը դեժավյուի էֆեկտը բացառելն է, որպեսզի չստացվի, որ փոխել ենք դեմքերին, փոխել ենք այդ դեմքերի «կռուտիտների» բովանդակությունը, բայց պրոցեսի էությունը նույնն ենք թողել: Իսկ այդ անելիքը կյանքի է կոչվում ոչ թե խրոխտ ու կոշտ ելույթներով, ոչ թե հեղափոխության բերած դրական էներգիայով, այլ կոնկրետ, շատ կոնկրետ քայլերով: Թե՛ կուսակցությունների մասին նոր օրենքի բացակայությունը, թե՛ իշխող կուսակցության ցուցակագրման ափալ–թափալ մթնոլորտը և սահուն անցումը իշխողից իշխանության կուսակցության կարգավիճակի հուշում են, որ առնվազն այս փուլում մենք շարժվելու ենք անցյալի իներցիայով ու ունենալու ենք նախընտրական նույն տոնավաճառը, որն ունեցել ենք նախկինում: 

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 50 հրդեհ Արոնյանը պարտվել է Արճիսցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել, կառավարությունից պահանջում են իրենց հարցը չձգձգել Արայի լեռան ստորոտում դեռ 5 ծխացող օջախ կա Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Նունե Եսայանը գործիքներ նվիրեց Գյումրու երաժշտական դպրոցին «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մարվել է ԱԻՆ-ը 1 օրում 49 ահազանգ է ստացել հրդեհների բռնկման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մասնակցոմ է «Գյումրու օր» միջոցառմանը. ՈՒՂԻՂ 50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել են Շարմ էլ շեյխի օդանավակայանում Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել (լուսանկարներ) Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով Ընտրությունների կազմակերպման արատավոր պրակտիկայի մասին․ Մարինա Խաչատրյան Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել. Փաշինյան
Ամենաընթերցված
50-55 հայ ուղեւորներ արդեն 10 ժամից ավելի է մնացել... Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապան... Անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը, ես... Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հար... Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ... Ամուլսարի շահագործման վերաբերյալ ԲՀԿ տեսակետը՝ նախ... Նախորդ տարվա համեմատ Սևանա լճից 51 միլիոն խմ ջուր ... Նիկոլ, դու հերթական անգամ ինքդ ես ապացուցում, որ Ս... Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրեր... Ամուլսարի հարցով հանդիպում կլինի կառավարությունում... «Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է».Մի... «Փոքր, բայց կարևոր փոփոխություն մեր ժամկետային զին... 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 51... «Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտն... Միքայել Մինասյանը՝ BBC-ի աղմկահարույց հոդվածի մասի... Գյումրիում զինծառայողի կախված դի է հայտնաբերվել․ Ա... Անպտուղ պայքար՝ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հ... Բավ է պնդեք, թե կոնվենցիայում չեք հանդիպել երրորդ ... Փաշինյանը ներկայացրել է Համահայկական 7-րդ խաղերի մ... Սոցիալական ցուցանիշները վկայում են տնտեսական «հրաշ...
website by Sargssyan